ստալինՖյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցուցակում` Օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգում: Ինչպես փոխանցում է «vesti.ru»-ն, նույն անվանակարագում ընտրված են եւս 75 ֆիլմ, այդ թվում` Սերժ Ավեդիքյանի եւ Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» խաղարկային կինոնկարը:

Այս փուլում առաջին անգամ «Օսկարի» երկար ցուցակում են հայտնվել նաեւ Մոլդովան, Սաուդյան Արաբիան եւ Չերնոգորիան:

 
Ամերիկյան «Օսկարի» Օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգի վերջնական հավակնորդները հայտնի կդառնան 2014-ի հունվարի 16-ին, իսկ հաղթողները` մարտի 2-ին մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:

http://www.vesti.ru/doc.html?id=1139245&cid=460