ստալինգռաֆՖյոդոր Բոնդարչուկի` 3D ձևաչափով նկարված «Ստալինգրադ»
կինոնակարը հանգստյան օրերին հայրենական արտադրության ֆիլմերի  շարքում   ռեկորդ է սահամանել ռուսական կինովարձույթում` հավաքելով ավելի քան 520 մլն ռուբլի: Kinօbusiness.com պորտալի հաղորդմամբ` կինոնակարի մեկնարկային ցուցադրությունը հանգստյան օրերին մեծ հաջողություն է ունեցել` սահմանելով բացարձակ ռեկորդ: Սակայն ֆիլմի արտարժութային ռեկորդը դեռևս հետ է մնում (կապված արտարժույթի տատանումից) «Ամենալավ ֆիլմից», որը 2008 թ. հունվարին վաստակել էր համարյա 16,5 մլն դոլար: Իսկ «Ստալինգրադը» հավաքել է 16,1 մլն դոլար:

Հիշեցնենք, որ Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադը» նեկայացված է ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի և արդեն հայտնվել է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ընտրված ֆիլմերի երկար ցուցակում:

Բոնդարչուկի ֆիլմը պատմում է սովետական զինվորների մի խմբի մասին, որոնց հաջողվում է սովետական զորքերի անհաջող հակահարձակումից հետո` 1942 թ., Ստալինգրադում տեղավորվել մասնավոր տներից մեկում և շարունակել պայքարը:

http://www.ria.ru/culture/20131014/969991139.html