«Ստալինգրադը» դարձավ տարվա ամենադրամարկղային ռուսական ֆիլմը
Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադ» ֆիլմը 11 օրվա ընթացքում հավաքել է 33,8 միլիոն դոլար (ավելի քան 1 միլիարդ ռուբլի)` դառնալով այս տարվա ամենադրամարկղային ռուսական ֆիլմը: Այս մասին երկուշաբթի` հոկտեմբերի 21-ին, հայտնել է Kinobusiness.com պորտալը` հղում անելով ֆիլմի վարձույթով զբաղվող Walt Disney Studios Sony Pictures Releasing (WDSSPR) ընկերության հրապարակած նախանական տվյալներին: Պրոդյուսերները «Ստալինգրադի» բյուջեն գնահատում են 30 միլիոն դոլար:
Ռուսաստանյան կինովարձութի ընթացիկ տարվա նախորդ ֆիլմը եղել է Նիկոլայ Լեբեդևի «Լեգենդ № 17» ֆիլմը, որը հավաքել է 29,3 միլիոն դոլար, ինչը 2,5 անգամ ավելի է ֆիլմի բյուջեից: Ի դեպ, ռուսական ֆիլմերի դրամարկղային ռեկորդն առ այսօր պատկանում է Թիմուր Բեկմամբետովի «Ճակատագրի հեգնանք. շարունակություն» կինոնկարին, որը հավաքել է գրեթե 50 միլիոն դոլար` 10 անգամ ավելի ֆիլմի բյուջեից: