Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի (Wes Anderson) «Հոթել «Գրանդ Բուդապեշտ» (The Grand Budapest Hotel) կինոնկարը էկրան կբարձրանա 2014 թ. մարտի 7-ին ԱՄՆ-ում:
Այս մասին, ըստ Dealine.com պորտալի` հաղորդում է РИА Новости-ին: անդեռսօնՀետարտադրական փուլում գտնվող կինոնկարը պատմում է լեգենդար դռանապանի` Գուստավի (Ռայֆ Ֆայնս) պատմությունը, որը XX դարի առաջին կեսին աշխատում էր եվրոպական հայտնի հյուրանոցում: Ֆիլմում, հենց նրա միջոցով էլ ներկայացվում են Եվրոպան ցնցած իրադարձությունները երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում:
Ֆիլմի սցենարը գրել է Ուես Անդերսոնը: Կինոնկարում ընդգրկված է հրաշալի աստղային դերասանական կազմ` Ռայֆ Ֆայնս, Սիրշա Ռոնան, Ջուդ Լոու, Ուիլյամ Դեֆո, Թիլդա Սուինթոն, Բիլլ Մյուրեյ, Էդրիան Բրոուդի և այլք:
Անդերսոնի կինոնկարները բազմիցս ներկայացվել են Կաննի և Բեռլինի կինոփառատոներում, «Օսկարի» և Բրիտանական կինոկադեմիայի մրցանակներին: Նրա «Լուսնկայի թագավորություն» ֆիլմով բացվել է Կաննի 65-րդ կինոփառատոնը:

http://www.youtube.com/watch?v=1Fg5iWmQjwk

 

http://ria.ru/culture/20131017/970717112.html