928365927«Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը համոզված է, որ Ռուսաստանում անհրաժեշտ է ստեղծել խորհրդային «Պետկինոյի» նմանակը:

«Հարկ է, որ մեզնաում լինի կինեմատոգրաֆի միասնական կենտրոն, դա պետք է լինի այն բանի նմանակը, ինչ ԽՍՀՄ-ում կոչվում էր «Պետկինո»,- հայտարարել է  Կարեն Շահնազարովը լրագրողներին նախքան նախագահին առընթեր մշակույթի խորհրդի նիստը:

Նա կարծում է, որ նոր կառույցը կարող է մտնել մշակույթի նախարարության կազմի մեջ. « Դա պետք է միասնական կենտրոն լինի, կինեմատոգրաֆի միասնական ֆինանսավորում, այդտեղ պետք է որոշվի նաև վարձույթի հարցը, տեխնոլոգիաների հարցը, որոնք այսօր ընդհանուր առմամբ  հախուռն են լուծվում:  Կինոյին վերաբերող բոլոր հարցերը պետք է լուծվեն կենտրոնանան միասնական ազգային կենտրոնում«,- ասել է Շահնազարովը:

«Իմ կարծիքով` պետք է սկսել դրանից»,- ավելացրել է նա:

Բացի դրանից, ռեժիսորի կարծիքով, հարկ է կինո վերադարձնել խմբագրին, «քանի որ այդ մասնագիտությունն այսօր սպանված է, առանց խմբագրի կինո չի կարող գոյություն ունենալ, միշտ և ամբողջ աշխարհում դա եղել և մնում է ամենակարևոր դերերից մեկը»: Առանց խմբագիրների` ժամանակակից ֆիլմերը, նրա խոսքով, «ըստ մեծի մասի անկատար են, քանի որ հիմքերի հիմքը սցենարն է»: «Հոլիվուդում սցենարի վրա շատ խիստ են աշխատում, սցենարը տասնյակ մշակումներ է անցնում»,- նշել է Շահնազարովը: Նա նաև հիշեցրել է, որ խորհրդային կինոյում հենց այդպես էր, և խոստովանել է, որ իր ֆիլմերից մեկի համար ինքը 15 սցենար է գրել:

Աղբյուրը` ՌԻԱ նովոստի

http://ria.ru/culture/20131002/967313950.html#ixzz2ginFrDs8