pic_b2f197670f9a30ffd827d6957ea722afՏեխասի կինոթատրոնների ցանցի տնօրինությունն արգելել է Մադոննային այցելել իրենց կինոթատրոններ, քանի որ նա հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել  «Ստրկության 12 տարի» ֆիլմի դիտման ժամանակ:

Նյու Յորքում ֆիլմերի փառատոնի ժամանակ երգչուհին գնացել է «Ստրկության 12 տարի» ֆիլմի պրեմիերային: Դիտելու ընթացքում նա, ամենայն հավանականությամբ, որոշել է հեռախոսով հաղորդագրություն ուղարկել, իսկ երբ կողքին նստած կինը խնդրել է հեռախոսը պահել, շատ կոպիտ է արձագանքել: The Guardian-ի հաղորդմամբ` Մադդոնան բացատրել է, որ դա գործնական նամակագրություն է, և կնոջն անվանել է «ստրկացնող»:

Սակայն կինոթատրոնների The Alamo Drafthouse Cinema ցանցում յուրովի են արձագանքել այդ միջադեպին: Այնտեղ արգելված է սեանսի ընթացքում օգտվել հեռախոսից: Ցանցի գլխավոր տնօրեն Թիմ Լիգին, լսելով Մադդոնայի հետ կապված միջադեպի մասին, հայտարարել է, որ քանի դեռ Մադոննան ներողություն չի խնդրի, արգելվում է նրան հայտնվել իր ցանցի կինոթատրոններում:

http://www.rbcdaily.ru/news/562949989237842