Մադմուազել Դնյովը նշում է իր 70-ամյակը
Կատրին Դնյովը 70 տարեկանում էլ առաջվա պես գեղեցիկ կին է և պահանջված դերասանուհի: Նա նշում է իր հոբելյանը և խնդրում առաջվա պես իրեն «մադմուազելով» դիմել:
Համաշխարհային և ֆրանսիական կինոյի աստղը սիրում է հնոտիների շուկաները և այգեգործությունը և չի սիրում, երբ իրեն լեգենդ են անվանում:
Նա նկարահանվել է 120 ֆիլմերում և տվել է 103277 հարցազրույց: Նրա իսկական անունը Կատրին Դորլեակ է, իսկ Դնյովը մոր ազգանունն է, որը, ի դեպ, դեռ ապրում է և վերջերս տոնել է իր 102-ամյակը: Եվ, իդեպ, Դնյովը միակն էր ֆրանսիական բոմոնդում, որ սատարում էր Դեպարդիեին, երբ նա ջանում էր չմուծել հարկերը և հեռանալ Ռուսաստան:
Ռեժիսոր Անդրե Տեշինեն մի առիթով ասել է Դնյովի մասին, որ այդ դերասանուհու դեմքը կարելի է ժամերով նկարել: Դնյովը կինեմատոգրաֆիական ընտանքիքից է, առաջին անգամ հայտնվել է կադրում Ռոժե Վադիմի շնորհիվ: Սակայն այն ժամանակ նրա մասին գրում էին, որ Վադիմի թիվ 3 հարսնացուն է: Ընդամենը: Եվ միայն Ժակ Դեմիի հետ հանդիպումը նրան կինոդերասանուհու և աստղի համբավ բերեց, երբ Դեմին նկարահանեց Կաննի մրցանակին արժանի ֆիլմ:
Դնյովի մասին գրում են, որ նա Գրետա Գարբոյի ազնվազարմ, սառը գեղեցկություն ունի կամ` Հիչքոկի շիկահերների: Նրան շատ են հրավիրել թատրոն, սակայն նա կախարդվածի պես միշտ ընտրել է կինոն` նկարվելով միայն մեծ վարպետների ֆիլմերում` Տրյուֆոյի, Բունյուելի, Պոլանսկու, Ֆոն Տրիերի…
Չնայած իր զարմանալի գեղեցկությանը, չնայած դարձել է Մարիաննա` Ֆրանսիայի կանացի խորհրդանիշ, չնայած նրան իր մուսան էր համարում Իվ Սեն-Լորանը, չնայած իր ողջ բուրժուական գլամուրին` Դնյովն առաջին հերթին դերասանուհի է, մեծ դերասանուհի: Զարմանալի է, թե ինչպես տարիների հետ նա չվերածվեց կենդանի լեգենդի: Նա կարծես ցուցադրաբար հրաժարվում է համաշխարհային կինոարվեստի թանգարանում բրոնզաձույլ արձան լինելուց: Նկարահանվում է առանց դադարի` հաջողելով պահպանել իր առեղծվածը: Հենց որ գեղեցկուհի դերասանուհին հայտնվում է էկրանին, անմիջապես հանդիսատեսին կախարդում է իր ներկայությամբ:
http://www.ntv.ru/novosti/682476/rambler