Հարություն Խաչատրյանը` «360°» միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ
Հոկտեմբերի 10-17-ը Մոսկվայում տեղի կունենա «360°» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Կազմակերպիչներն են Պոլիտեխնիկական թանգարանը, «Սոկոլովո» հիմնադրամը և Սոկոլովոյի բաց համալսարանը: Գործընկերների թվում են Մոսկվայի կառավարությունը և «Ռոսնանո» ընկերությունը:
Փառատոնի բոլոր ֆիլմերը պատմում են այն մասին, թե ինչն է հուզում ժամանակակից գիտությանը և շուրջգիտական հանրությանը` սկսած կենսաբանությունից մինչև քաղաքագիտություն, ֆիզիկայից մինչև փիլիսոփայություն:
«360°» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնի ժյուրին նախագահելու է Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Այս տարի առաջին անգամ, բացի փորձագետների ժյուրիից, մրցութային ծրագրի ֆիլմերը գնահատելու է նաև ուսանողական ժյուրին, որի անդամները գիտական բուհերի ուսանողներ են: Համալսարանների վեց ներկայացուցիչները կշնորհեն ուսանողական ժյուրիի հատուկ մրցանակը:
Փառատոնում ընդգրկված ֆիլմերի ցուցադրությունը, ինչպես նաև դասախոսությունները, բանավեճերը և վարպետության դասերը հեղինակների և ֆիլմերի հերոսների մասնակցությամբ այս տարի Պոլիտեխնիկական թանգարանի վերակառուցման կապակցությամբ կանցկացվեն գործընկերների հարթակներում, այդ թվում Վավերագրական կինոյի կենտրոնում, «Ֆիտիլ» և «35 մմ» կինոթատրոններում, Նկարիչների կենտրոնական տանը, DI Telegraph կենտրենի տարածքում և բուհերում:
Աղբյուրը` փառատոնի պաշտոնական կայք