Հայտարարվել են «Մոլոդոստի» հաղթողները
Փառատոնն անցկացվում էր Կիևում հոկտեմբերի 19-27-ը: Գլխավոր մրցանակը`10 հազար դոլար, ստացավ ուսանողական կարճամետրաժ «Մարդկային զանգված» կինոնկարը:
Բրիտանացի Գաբրել Գոշեի «Մարդկային զանգված» կարճամետրած ֆիլմը ստացավ Կիևի «Մոլոդոստ» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը, իսկ լավագույն լիամետրաժ ֆիլմի մրցանակը շնորհվեց սինգապուրցի Էնթոնի Չենի «Իլո Իլո» կինոնկարին: Այս մասին այսօր հաղորդել է Կիևի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
«Կիևի 43-րդ «Մոլոդոստ» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը և 80 հազար գրիվենի (10 հազար դոլար) հավաստագիրը ստացավ ուսանողական կարճամետրաժ «Մարդկային զանգված» կինոնկարը: Միջազգային լիամետրաժ մրցույթի հաղթող Էնթոնի Չենի «Իլո Իլո» (Սիմգապուր) ֆիլմը ստացավ 2500 դոլարի հավաստագիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջազգային կարճամետրաժ մրցույթում լավագույնը չանաչվեց Գու Վեյի «Ճրագ» (La lampe au beurre de yak) ֆիլմը (Ֆրանսիա):
«Մոլոդոստ» կինոփառատոնն անցկացվում էր Կիևում հոկտեմբերի 19-27-ը: Միջազգային մրցույթում մրցում էր 12 կինոնկար: