աշուն«Կինոաշուն» ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ հայ կինոյի 90-ամյակին նվիրված գիտաժողով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ ուրախությամբ կարելի է փաստել այն մասին, որ մարդիկ սկսել են սպասել «Կինոաշնանը» եւ այն մեծ ժողովրդականություն է վայելում: «Վերջերս «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում, երբ սահմանամերձ գյուղերից մեկում հերթական ֆիլմն էր ցուցադրվում, տեղի ուսուցիչներից մեկն ասաց, թե` ինչպես Մաշտոցն է հայ գրերը տարածել, այնպես էլ դուք եք մեր կինոն տարածում. սրանից ավելի լայն գնահատական մեզ համար չկա»,- ասաց Գեւորգյանը:

Մանրամասները` տեսանյութում:

http://www.youtube.com/watch?v=MPVGMkiknmk&feature=youtu.be

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ