w800h600Հոկտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացվեց  երկրի ամենանշանավոր ցուցահանդեսներից մեկը` նվիրված կինոյին, տեսախաղերին և կոմիկսներին` «ԷմՍիԷմ Լոնդոն քոմիկ քոնը»-ը (MCM London Comic con): Այս տարի այն «Էքսել» (ExCel) ցուցահանդեսային կենտրոնում անցկացվում է արդեն երկրորդ անգամ և բաց կլինի մինչև հոկտեմբերի 27-ը:

Այս երկրորդ ցուցահանդեսը բացվել է առաջին ցուցադրությունից 5 ամիս անց: Կազմակերպիչները դա բացատրում են նրանով, որ մայիսին «Քոմիկ քոն»-ին այցելել է 70 հազար մարդ: Բացի այդ, իրենք որոշել են այս տարվանից  «քոմիկ քոն»-ը տարեկան երկու անգամ բացել:

Այս անգամ ցուցահանդեսի համար վարձակալվել է երեք շենք. երկուսը վահանակների և մեկը հատուկ տոմսի հերթերի համար: Քանի որ միջոցառման մասնակիցները, որոնց թվում ֆիլմերում և սերիալներում նկարահանված դերասաններ են, սպասվում են հանգստյան օրերին, այցելուների հիմնական «մակընթացությունը»  ակնկալվում է շաբաթ և կիրակի օրերին: Այս անգամ հյուրերի շարքում են դերասաններ Թոմաս Ջեյնը, Էդդի Մակկլինտոկը և Սոլ Ռուբինեկը, Ջեյմս Կոսմոն և շատ ուրիշներ:

Բացի այդ Warner Bros International Television ընկերությունը և E4 ալիքը ներկայացրել են նոր հեռուստատեսային սերիալների առաջին տեսարանները:

Ինչ վերաբերում է խաղերին, ապա դրանց այս ցուցադրությունում մեծ տեղ է հատկացված: Square Enix, Konami և Namco Bandai ընկերությունները ներկայացրել են  իրենց նոր խաղերը:

Ավանդաբար երեք օրվա ընթացքում այստեղ հայտնվում են ֆիլմերի, կոմիկսների և տեսախաղերի սիրված հերոսների հագուստներով  հանդերձավորված մարդիկ:

http://www.itar-tass.com/c11/927358.html