Երևանը` արևածագից մինչև մայրամուտ
«Աշխարհը` արևածագից մինչև մայրամուտ» նախագծի հերթական հանգրվանը Երևանն է. Երևան են ժամանել Անջեյ Վայդայի կինոդպրոցի երեք պրոֆեսորներ` ԵԹԿՊԻ ուսանողներին օգնելու Երևանի մասին ֆիլմ նկարելու աշխատանքներում:
Կինոդպրոցի պրոֆեսոր, ռեժիսոր Վիտա Ժալակյավիչյուտեն նշեց, որ երկու շաբաթվա ընթացքում օգնելու են ուսանողներին նկարահանելու Երևանի դիմագիծը ներկայացնող վավերագրական ֆիլմ:
«Յուրաքանչյուր ֆիլմ բաղկացած է լինելու 3-5 րոպեանոց մասերից, որոնք իրենց ամբողջության մեջ կապակցված են լինելու իրար: Երևանը` երիտասարդների աչքերով. կարծում եմ` հետաքրքիր ֆիլմ է լինելու»,- ասաց Ժալակյավիչյուտեն: Ի դեպ, ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2013-ի դեկտեմբերին:
http://www.youtube.com/watch?v=Kc8mEXeTiwM
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ