փաս«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ կինոռեժիսոր Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը» ֆիլմի հանրային ցուցադրությունը: Ֆիլմը երգիծական կարճամետրաժ դրամա է, որը նկահարանվել է Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա և ներկայացնում է «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի մեկ հատվածը («Աշուն»): Ֆիլմը նկարահանվել է «Պարալլելս ֆիլմ» անկախ կինոընկերության կողմից: Ֆիլմի օպերատորը Միհրան Ստեփանյանն է, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը: Ֆիլմում նկարահանվել են Սամվել Վարդանյանը (որ այս պահին զինվորական ծառայության մեջ է), Անի Գալստյանը, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Կարեն և Սոս Ջանիբեկյանները:
«Պարալլելս Ֆիլմ» ընկերության տնօրեն և «Փասիանի որսորդը» ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը նշեց, որ ֆիլմը նկարվել է փոքր բյուջեով՝ 2 մլն դրամով, ինչպես նաև սահմանափակ տեխնիկական միջոցներով ու 4 օրվա ընթացքում: «Սակայն վստահեցնում եմ, որ այդ ամենը ֆիլմի որակի հաշվին չի արվել: Ի դեպ, ֆիլմը ցուցադրվելուց առաջ ինձ դիրքերից զանգահարեց Սամվելը և շնորհավորեց: Որսորդին կրակել սովորեցրինք, որ բանակ գնա»,- ասաց նա:
Մարինե Զաքարյանի համար Սարոյանը յուրահատուկ տեղ է գրավում հայ գրականության մեջ: Մանրամասները` տեսանյութում…

http://www.youtube.com/watch?v=-OG_eNw6Mdc

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ