Չեմ հիշում` ով է Հոլիվուդի ոսկեդարի ժամանակներում նկատել, որ Օլիմպոսի աստվածները Հոլիվուդի բլուրներ են տեղափոխվել, իսկ կինոաստղերը` աստվածների այդ տեղակալները, միֆոլոգիական առումով փոխարինել են անտիկ աստվածներին, ստանձնել մոտավորապես այն դերը, ինչ հին աստվածները մեր նախնիների համար:

Վերջին շրջանն ու մասնավորապես 2013-ը նշանավորվել է այդ աստվածներին, չգիտես ինչու, ոգեկոչելու անհրաժեշտությամբ. մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս հայտնի մարդկանց մասին կենսագրական ֆիլմեր, որոնցում երբեմնի այսինչ կամ այնինչ կուռքին մարմնավորում են արդեն մեր ժամանակների կինոկուռքերը: Վերջիններիս արդեն զանգվածային վերադարձի այս շրջափուլում կարելի կլիներ թերևս պայմանականորեն աստվածների տեղակալների տեղակալներ անվանել:

Մինչ մեզ մոտ թնդում էր ոչ այն է PR, ոչ այն է անտիPR շարքից «Յա Գարեգին Նժդե»-ն, Հոլիվուդում, արդեն իրենց համապատասխան արտահայտչամիջոցներով, ավետվում էր այնպիսի «աստվածների» վերադարձը, ինչպիսիք են Մերիլին Մոնրոն և Էլիզաբեթ Թեյլորը, Գրեյս Քելլին և Լինդա Լավլեյսը, Սթիվ Ջոբսն ու… ամերիկյան էկրանի այնպիսի պաշտամունք, ինչպիսին է Բեթմենը: Ընդ որում, Բեթմենի, ավելի ճիշտ` դրա դերակատարի շուրջ առաջացած աղմուկ-աղաղակն ահագին նման էր մեր նժդեհյանին: Ի դեպ, մեր շարքից կառանձնացնեի Ավետիքյանի ու Ֆետիսովայի «Փարաջանովը», որին անդրադարձել եմ «Կինոաշխարհի» նախորդ համարում:

«Միջուկային դարի աստվածուհու» էֆեկտով

Եթե փորձեմ ժամանակագրորեն դիտարկել աստղերի այս վերադարձը, ապա պետք է արձանագրեմ, որ բումի սկիզբ պետք է համարել 2011-ի վերջի (բայց մի շարք առումներով անցած տարվա) «Իմ շաբաթը Մերիլինի հետ»-ը, որում Միշելcover_95698 Ուիլիամսը մարմնավորում է Մերիլին Մոնրոյին Լոնդոնում «Արքայազնն ու արտիստուհին» ֆիլմի նկարահանման շրջանում: Այս աշխատանքը բացառիկ է: Իհարկե, որևէ դերասանի, կինոաստղի մասին ֆիլմը ենթադրում է նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերի տեսարանների վերաբեմադրում: Բայց տվյալ դեպքում մի ամբողջ ֆիլմի նկարահանման ընթացք էր վերստեղծվել` ինտերիերներով, կոստյումներով, փոխհարաբերություններով: Ավելին` իրականում այս ֆիլմը միանգամից մի քանի հայտնի մարդու կենսագրականն է ինչ-որ չափով. Մոնրոյից բացի, կադրում են Լոուրենս Օլիվիեն, Վիվիեն Լին, Արթուր Միլլերը:

Չեմ կարող չհամաձայնել ընդհանուր առմամբ ֆիլմը դրական գնահատած քննադատներից մեկին, թե Միշել Ուիլիամսը պսպղում է, թե նա որսացել է Մերիլինի մագնիսական ձգողականությունն ու խոցելիությունը: Բայց միաժամանակ, ինչպես երևի Մերիլինին վերաբերող ամեն ինչին, այս ֆիլմին էլ վիճակված էր մի ուրիշ տեսակի փառք ու թերագնահատվածություն: Դեռ Սոֆյա Կոպոլայի «Մարի Անտուանետի» ժամանակներից զգացողություն ունեմ, որ նման ֆիլմերն ասես նկարահանվում են, որ գլխավոր դերակատարուհիներն իրենց կերպարների մեջ գլամուր-գլամուր ֆոտոսեսիաներ անեն Vogue նորաձևության ամսագրի համար: Այս ֆիլմն էլ մի տեսակ այդ շարքից էր. Vogue-ի համար Մոնրոյի կերպարանքով Ուիլիամսի ֆոտոսեսիան այնքան էլ չտպավորեց, բայց ֆիլմը հաճելի զգացողություններ է թողել մինչ օրս: Երևի «միջուկային դարի աստվածուհի» հռչակված Մոնրոյի մասին ֆիլմը հենց միջուկայինի էֆեկտով, տևական ազդեցությունից բացի, ուրիշ բան չէր էլ կարող ունենալ:

Նա Մերիլ Սթրիփը չէ

Անշուշտ, Հոլիվուդում չեն մոռանում իրենց մեծերին, մանավանդ երբ կարելի է դրանից փող աշխատել: Այդպես եղավ Էլիզաբեթ Թեյլորի դեպքում. նրա մահվանից անմիջապես հետո աճուրդի հանեցին զարդերի բացառիկ հավաքածուն nkar4և ֆիլմ նկարեցին` «Լիզն ու Դիքը» Թեյլորի, նրա կրկնակի ամուսին Ռիչարդ Բարթոնի ու նրանց հավիտենական սիրո մասին. գլխավոր դերում` Լինդսի Լոան: Եվ ինչպես իրական Լիզի ու Բարթոնի դեպքում էր «Հոլիվուդի թագուհին» մշտապես առաջին պլանում, այդպես էլ «Լիզի ու Դիքի» դեպքում եղավ. «երևացողը» Լոանն է: Այս ֆիլմը դիտելու ընթացքում հաճախ թվում է, որ դրա ամենալավ կողմը պրոմո-լուսանկարներն են: Բուն ֆիլմում, ինչքան էլ պարադոքսալ հնչի, Լոանը դիտարժան է տարեց Թեյլորի դերում: Ֆիլմը դիտելուց հետո Թեյլորի երկրպագուներից մեկը գրել էր (և դա դեմոտիվատոր էր դարձել), թե քանի օր է` լաց է լինում և ցանկանում է կոտրել էկրանը: Քննադատները առաջարկեցին հիշել, որ Լոանը Մերիլ Սթրիփը չէ, և nkar5անցնել առաջ: Առաջ անցան Թեյլորի մասին մեկ այլ հեռուստաֆիլմով` «Բարթոն և Թեյլոր»-ով, որում հանդես է գալիս արդեն Հելենա Բոնեմ-Քարթերը: Ի դեպ, անցած տարի Մերիլ Սթրիփն իր առաքելությունը կատարել էր Մարգարեթ Թետչերի մասին «Երկաթե լեդի»-ում:

 

Չտեսնված «Աղջիկը» 

nkar7Այս տարի Հիչքոքի կենսագրությունը ներկայացրին «Հիչքոքն» ու «Աղջիկը»: Առաջինն ավելի աստղային էր (Սքարլեթ Յոհանսոնից մինչև  Էնթոնի Հոփքինս) ու, հետևաբար, առավել գովազդված, բայց գրեթե առաջին կադրերից հասկացա, որ այդ ֆիլմը չեմ կարող նայել: Պատճառն անհաջող կեղծամներն էին, ինչի բերումով ամբողջ ոճավորումն ինձ անախորժ թվաց: Փոխարենը` շատ պատահական աչքովս ընկավ ոչինչ չասող nkar1վերնագրով ու չգովազդված «Աղջիկը»: Հիչքոքի ու իր մուսա Թիփփի Հեդրենի մասին էր նրանց ամենահայտնի գործերի ստեղծման փուլում: Ինձ համար բացահայտում էր Սիենա Միլլերը, բացահայտում էր, թե ռեժիսորի ու մուսայի հարաբերություններն ինչպես կարելի է այդքան հետաքրքիր մատուցել: Չտեսնված «Աղջիկ» էր, մի խոսքով: Նայեք, եթե նույիսկ չգիտեք` ով է Թիփփին:

Շիկահերներ +

nkar6 (1)Իսկ Հոլիվուդի պաշտամունքային դերասանուհիներին նվիրված ամենավերջին կենսագրական ֆիլմը «Մոնակոյի Գրեյսն» է (անգլերեն անվանումը` Grace of Monaco, հետաքրքիր բառախաղի տեղ է թողնում). այստեղ Նիքոլ Քիդմանը մարմնավորում է Գրեյս Քելլիին: Հիշում եմ` Քիդմանի վերջին ֆիլմերից մեկի առիթով ֆորումներից մեկում գրել էին, թե դեմքը բոտոքս արած Քիդմանին այլևս ոչինչ չի մնում, քան «պառվաբոզերի» դերեր խաղալ: Մնում է միայն ավելացնել, որ մոտավորապես20130722100602!Постер_к_фильму_«Лавлейс» այդպես էլ եղավ, և մեկ էլ` Քիդմանը Լինդսի Լոանը չէ: Միջանկյալ այդ շարքից նշեմ Ամանդա Սեյֆրիդի հայտնությունը` «Խոր կոկորդ» ֆիլմի աստղ Լինդա Լավլեյսի դերով «Լավլեյս» դրամայում:

Հոլիվուդյան մեկ այլ շիկահեր` Նաոմի Ուոթսը, իր հերթին մարմնավորեց մեկ այլ շիկահերի, որն ավելի շատ «նորաձևության պաշտամունքների» շարքից է: imagesԼեդի Դիանայի մասին պատմող «Դիանա» ֆիլմի թրեյլերն է առայժմ միայն մատչելի, բայց կարծես թե պաշտամունքային դարձած կադրերի ու հագուկապի վերարտադրումից բացի, խոստանում է դոզավորված մատուցել հենց այն, ինչ ինքնին միշտ գրավիչ է դարձրել և ուշադրության կենտրոնում պահել իշխանուհի Դիանայի լեգենդը: Չէ՞ որ, ինչպես ասվում է թրեյլերում, «լեգենդը դեռ ամբողջ պատմությունը չէ», մանավանդ եթե խոսքը «աշխարհի ամենահայտնի կնոջ» մասին է:

nkar11Ինձ համար անսպասելի` նորաձևության մեկ այլ շիկահեր պաշտամունքի մատուցում էլ եղավ այս տարի. Ջինա Գերշոնը մարմնավորեց Դոնաթելա Վերասեչին: Բազմասերիանոց հեռուստաֆիլմի նկարահանումները կարծեմ դեռ լրիվ չեն ավարտվել, բայց պրոմո-լուսանկարներում Ջինան համարյա թե Դոնաթելայի չափ վուլգար է նայվում:

+ Ամերիկյան հերոսները

Ոչ միայն տարվա, այլև վերջին շրջանի ամենասպասված կենսագրական ֆիլմը, nkar10անշուշտ, «Ջոբսն» էր, թերևս նաև` հիասթափությունը: Էշթոն Քաչերը, ախր, չափազանց քաղցր-մեղցր է խելառ-մելառ Սթիվ Ջոբսի համար: Ինձ թվում է` ով Ջոբսի մասին որևէ լուրջ գիրք կարդացել է (առաջիկայում Հայաստանում լույս կտեսնի նաև Այզեքսոնի «Սթիվ Ջոբսը»` հայերեն թարգմանությամբ), այս ու նման ֆիլմեր չի կարողանա մինչև վերջ նայել: Համաամերիկյան կուռքերի մասին կենսագրական ֆիլմերի շարքից կա նաև Սփիլբերգի «Լինքոլնը», ի դեպ:

nkar13Ոչ պակաս խելառ, բայց գուցե բառի բուն իմաստով էլ ավելի վառ մեկ այլ ամերիկացու` շոումեն Վլադի Վալենտինո Լիբերաչեի մասին կենսագրական ֆիլմը` Սոդերբերգի «Մոմակալների հետևում» ֆիլմն էլ կարծես թե նույն շարքի մեկ այլ մակարդակ է: Շատ քննադատների կարծիքով` Մայքլ Դուգլասը գերագույն վարպետություն է ցուցաբերել, իր ամբողջ կարիերայի կտրվածքով անգամ: Սոդերբերգն այս նախագիծը Դուգլասին էր առաջարկել, ի դեպ, 13 տարի առաջ:

Ամերիկյան հաջորդ հերոսի` Բեթմենի մասին ֆիլմն էլ, որում առաջարկում են խաղալ Բեն Աֆլեքին, թերևս նույնքան էլ ձգձգվի. ամերիկացիներն այդ հերոսին մարմնավորելու համար Աֆլեքի թեկնածությունը քննարկեցին այնքան, ինչքան մեզ մոտ ժամանակին Նժդեհի դերակատարներին:

Իսկ մինչ այդ, եթե ցանկություն լինի իսկապես լավ կենսագրական ֆիլմ դիտել, images (2)ապա առաջարկս արխիվային` 1977 թվականի «Վալենտինոն» է, որում Ռուդոլֆ Նուրիևը մարմնավորում է կինոյի Դոն Ժուան Ռուդոլֆ Վալենտինոյին: Այ սա, իր կարգախոսին համապատասխան, լրիվ բացատրում է, թե ինչպես «կինոաստղ լինել կենդանության օրոք և լեգենդ դառնալ հետմահու» (այնպես, իհարկե, որ ձեր մասին ևս կենսագրական ֆիլմ նկարահանեն աստվածների հաջորդ մեծ վերադարձի շրջանում):

Դավիթ Պ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ