«Անտեսանելի կինը»
Համացանցում հայտնվել է Ռեյֆ Ֆայնսի «Անտեսանելի կինը» պատմական դրամայի թրեյլերը: Գլխավոր դերում Ֆելիսիթի Ջոնսն է: Կինոնկարը նվիրված է բրիտանացի գրող Չառլզ Դիկենսի և դերասանուհի Էլեն Թերնանի սիրո պատմությանը: Նրանց սիրավեպը ձգվել է ավելի քան տասը տարի, երիտասարդ և գեղեցիկ Թերնանի պատճառով արձակագիրը հեռացել է ընտանիքից, բացի այդ, իր մահից հետո ժառանգություն թողել նրան ահռելի կարողություն: Ֆիլմում նկարահանվել են նաև Քրիստին Սքոթ Թոմասը, Միշել Ֆրեյլին, Թոմ Բերկը և ինքը` Ռեյֆ Ֆայնսը Դիկենսի դերում:
Աղբյուրը` http://buro247.ru/cinema/news/nevidimaya-zhenshcina-s-felisiti-dzhons.html