mamulyan«Եթե որևէ արժանիք ունեմ, ապա դրա համար պարտական եմ նախ և առաջ ինձ ծնող ազնվական հայ ժողովրդին»:

Ռուբեն Մամուլյան

Ամերիկյան կինոյի և թատրոնի ռեժիսոր է, կինոյի նորարար, աշխարհում առաջին գունավոր` «Բեքի Շարպ» (1935 թ.) կինոնկարի ստեղծողը`

Ռուբեն Մամուլյանը ծնվել է 1897թ. հոկտեմբերի 8-ին, Թիֆլիսում մեծահարուստ բանկիրի ընտանիքում։ Ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Եվ. Վախթանգովի թատերական ստուդիան։

1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923-ից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։

1929 թվականից նկարահանել է կինոնկարներ՝ որտեղ իրագործել է մի շարք նորարարություններ. Օրինակ.

• Առաջին անգամ է օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։

• Առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։

• «Քաղաքի փողոցները» ֆիլմում է առաջին անգամ հնչել ձայնը կադրից դուրս։

• «Արյուն և ավազ» կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։

Աղբյուրը`

http://lurer.com/?p=117940&l=am