Հենրիկ Էդոյանի մտքերից…էդո

Կինոն ժամանակակից արվեստ է` երես առած, լկստված, փայփայված: Արվեստի ոչ մի տեսակ այնքան արտոնություններ չունի, որքան կինոն: Բնականաբար, էդպես է: Միլիոններ են հատկացնում, ճանաչումն էլ անհամեմատ շուտ է գալիս:

Կինոն ժանրային ընդգրկունություն ունի, և մեկ ընդհանուր գնահատական տալը ճիշտ չէր լինի:  Բայց ասեմ, որ ժամանակակից հրաշալի ֆիլմեր կան, որոնք կուզենայի մեկ անգամ էլ նայել: Դա մտքի, ապրումի ակտիվացում է բերում: Իհարկե, հարկ է տարբերել մասսայական ֆիլմերն ու իսկական կինոն: Օրինակ` իտալական կինոյում կային ռեժիսորներ, որոնք մեծ մտածողներ էին: Այդպիսին էր Ֆելինին, որին նաև գրող եմ համարում: Ֆելինիի յուրաքանչյուր ֆիլմ նաև գրականություն է: Այդպիսին են նաև Բերգմանի մի քանի ֆիլմերը: Կինոն  արվեստ է դառնում, եթե կարողանում է միանալ գրականության հետ:

Ժամանակակից  ֆիլմերից  կնշեմ շատ հուզիչ  «Արհեստական բանականություն»  ֆիլմը: Մոցարտի մասին 20-ից ավելի ֆիլմ կա, բայց Ֆորմանի «Ամադեուսը»  լավագույնն է, քանի որ հանճարի ներաշխարհ թափանցելու փորձ է, ու հենց դրա համար էլ կարող ես անվերջ նայել: Այդ ֆիլմը բացառիկ հաջողված եմ համարում: Եվրոպական կինոն մեզ ավելի հարազատ է, քանի որ հենց մեր մասին է, այսինքն` այսօրվա մարդու մասին:

ՀերակլԱմերիկայում ասպեկտը փոխված է, այն ավելի ապագայի մարդու մասին է: Երբեմն դա մեզ վախեցնում է: Ապագա մարդու ուրվագիծն են տալիս ու նաև մեծապես ներառում միֆոլոգիա, առասպելական մտածողություն:  Պոեզիան էլ անհատական միֆ ստեղծելու միջոց է: Ինչպես որ մի ազգ ստեղծում է իր միֆոլոգիան, այնպես էլ բանաստեղծը ստեղծում է իր անհատականը: Ամերիկյան կինեմատոգրաֆիայում, ինչպես նաև գրականությունում միֆականությունն առկա է: Ո՞վ է Ռեմբոն, մեր ժամանակի Հերակլեսը:

Հոդվածն ամբողջությամբ կարդալ…

https://kinoashkharh.am/