ռազմոՄի վիպակ ունեմ` «Թորոս Ռոսլին», որ սցենարի վերածեցի: Գրել էի Յուրի Երզնկյանի հորդորով: Ութ ամիս նստեցի Մատենադարանում, ուսումնասիրեցի պատմական նյութը: Սցենարն այստեղ` Երևանում, ընդունվեց: Հետո Մոսկվան էլ ընդունեց, բայց շատ մեծ դժվարությամբ: Ու չնկարահանվեց:

83 թվականին սցենարը պատրաստ էր: Դժբախտաբար, Յուրի Երզնկյանը շուտ մահացավ: Միջոցներ տրամադրելը դժվար էր: Ու քանի որ հետաքրքրվեցիք, ասեմ` Կարեն Դեմիրճյանը ինձ իր մոտ հրավիրեց ու բառացիորեն հետևյալն ասաց. «Շատ հետաքրքրված ենք այդ սցենարով, բայց, Ռազմիկ, բողոքներ կան գաղափարական բաժնից (գաղափարական քարտուղարը Կառլեն Դալլաքյանն էր), հոգևորականների ներկայությունը շատ է, շատ են սքեմավոր, վեղարավոր մարդիկ: Չե՞ս կարող մի բան անել, կրճատել: Ասի. «Ի՞նչ անեմ, դրանք կրճատելու չեն, Կարեն Սերոբիչ, գուցե շրջկոմի քարտուղարի համազգեստ հագցնենք»: Իհարկե, իրեն հատուկ պոռթկումով ծիծաղեց ու ասաց. «Համազգեստ ես ասում, հա՞, շրջկոմի քարտուղարի հագուստին»,- հետն էլ համաձայնեց, թե իսկապես համազգեստ է:

ռօսլիիիՉէ, ասպարեզում եղած նշանավոր ռեժիսորները հետաքրքրվեցին: Շատ հետաքրքրված էր նաև Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը: Անգամ բանը հասավ նրան, որ Ալբերտ Մկրտչյանին սմետա կազմելու հանձնարարություն տրվեց: Սմետան կազմվեց, և պարզվեց, որ հարկավոր է 180 հազար դոլարի չափով գումար: Այսօր, իհարկե, միլիոնավոր դոլարներ կկազմի: Նավատորմ, այրուձի, բանակ ունենաս, այդչափ շքեղ գրչատուն ունենաս, տարածաշրջանում իր ներկայությունը կայունացրած պետության հարաբերությունները կինոյում ցույց տալու նպատակ ունենաս` ուրեմն, իհարկե, նաև մեծ միջոցներ պիտի ունենաս:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ …

https://kinoashkharh.am/