Эскиз открՍեպտեմբերի 21-ին ղազախ ռեժիսոր Երմակ Տուրսունովի «Շալ» («Ծերուկ») ֆիլմը դարձավ ԱՊՀ երկրների և Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի  կինոյի բաց փառատոնի գլխավոր մրցանակակիրը: Իսկ գլխավոր դերը կատարող Երբոլատ Թոգուզակովը մրցանակ ստացավ տղամարդու դերի լավագույն կատարման համար:

Ֆիլմը պատմում է մի ոչ մեծ ընտանիքի մասին` ծերուկի, նրա հարսի ու թոռան, որը սովորական ու ոչ մի բանով աչքի չընկնող կյանքով է ապրում հեռավոր տափաստանում:

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը ստացավ Մարիա Սահակյանը «Այդ ես չեմ» ֆիլմի համար: Մրցանակ ստացավ նաև ֆիլմի օպերատոր Մկո Մալխասյանը:

Էստոնական «Կենդանի նկարներ» ժապավենը մրցանակ ստացավ լավագույն սցենարի և կնոջ լավագույն դերի համար (Սանդրա Ուուսբերգ և Անու Լամպ): «Կինոյում քաղաքացիական քաջության և գեղագիտական դիրքորոշման համար» հատուկ մրցանակը շնորհվեց ռեժիսոր Թեմիր Բիրնազարովին «Կիրք» ֆիլմի համար:

«Կինոշոկ» փառատոնն անցկացվեց Անապայում սեպտեմբերի 15-22-ը: Հիմնական մրցույթում մասնակցում էր 11 կինոնկար: Հիմնական մրցույթի ժյուրիի կազմում էին ռեժիսոր և դերասան Ալեքսանդր Գալիբինը, կինոգետ Նատալյա Նուսինովան, լատիշ պրոդյուսեր Գատիս Ուպմանիսը և վրացի ռեժիսոր, անցած տարվա «Կինոշոկի» մրցանակակիր Զազա Ուրուշաձեն: Նախագահը թատերական ռեժիսոր, մանկավարժ, «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնի հիմնադիր Անատոլի Վասիլևն էր:

ԱՊՀ երկրների և Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի  կինոյի բաց փառատոնն անցկացվում է 1992-ից:

Աղբյուրը` ՌԻԱ նովոստի
http://ria.ru/culture/20130922/965042662.html#ixzz2gj0X9sAd