915483593Այն կինոգործիչներին, որոնք պետության կողմից հովանավորվող ֆիլմեր են նկարահանում, պարտավորեցրել են ստաժավորման վերցնել պրոֆիլային բուհերի ուսանողների: Այս որոշումը ՌԴ կառավարությունն ընդունել է օգոտոսի 30-ին: «(Նախատեսվում է) կինեմատոգրաֆի կազմակերպության պարտավորություն. այն ուսանողներին, որոնք սովորում են բարձրագույն մասնագիտական կրթության կինոյի և հեռուստատեսության ոլորտի կադրեր պատրաստող պետական հաստատություններում, նրանց պրակտիկա անցնելու ընթացքում ներգրավել այն ֆիլմերի արտադրության մեջ, որոնք ստեղծվում են պետական ֆինանսական աջակցությամբ»,- այսպես է ձևակերպված այն նոր կետը, որ մտցվել է կինեմատոգրաֆի աջակցության նպատակով սուբսիդիաներ հատկացնելու գործող կանոններում:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ՌԴ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց նախարարների կաբինետին պարտավորեցնել կինոարտադրողներին նկարահանումներում ներգրավել ուսանողների` որպես ստաժորների:

ՌԻԱ նովոստի