violaԿինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է» խաղարկային ֆիլմի ցուցադրմամբ, սեպտեմբերի 26-ին Լոս Անջելեսի պատմական Եգիպտական կինոթատրոնում  կմեկնարկի  «Արփա» միջազգային կինոփառատոնը: Պաշտոնական բացմանը եւ ֆիլմի ցուցադրմանը կհաջորդի քննարկում Ռուբեն Քոչարի և ստեղծագործական խմբի անդամների հետ, ինչպես նաև տեղի կունենա բացօթյա ընդունելություն և ճաշկերույթ:

Կինոփառատոնի նախագահ Ալեքս Կալոգնոմոսը հայտնել է, որ  «Մեր փառատոնի բացման երեկոյին` որպես ամերիկյան պրեմիերա մեծագույն պատիվ ունենք ներկայացնելու Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է»  ֆիլմը ամերիկյան հանդիսատեսին: Ռուբեն Քոչարը միջազգային ճանաչում ունեցող մեծանուն արվեստագետի ընտանիքից է, և ստեղծագործում է ավելի քան երեսուն տարի թե’ խորհրդային, և թե’ հետխորհրդային շրջանում: Նա ակնառու արվեստագետ է Հայաստանում, ստեղծագործել է գեղարվեստական և վավերագրական ժանրում, նկարահանել երաժշտական ֆիլմեր և ֆիլմ բալետներ: Նրա ֆիմում Վիոլայի կերպարը լիովին տարբերվում է մինչ այսօր հայկական կինոյում ստեղծված կերպարներից: Մենք մեծ անհամբերությամբ սպասում ենք մեր փառատոնում առաջին անգամ հյուրընկալելու Ռուբեն Քոչարին»:

http://www.youtube.com/watch?v=ZX3uMTgmHUk