«Այդ ես չեմը» «Կինոշոկից» երկու մրցանակով է վերադարձել Հայաստան
Երիտասարդ կինոռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմը» ֆիլմը ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» 22-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է երկու մրցանակի` «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն օպերատոր» անվանակարգերում: kinoashkharh.lc-ի հետ զրույցում Մարիա Սահակյանը նշեց, որ իրենց համար պատիվ էր մրցանակ ստանալ անվանի կինոռեժիսոր Անատոլի Վասելեւի կողմից:
«Վստահ կարող եմ ասել, որ ֆիլմը ճիշտ ճանապարհով է քայլում, քանի որ այն գնահատվեց Վասիլեւի նման մեծության կողմից»,-ասաց Սահակյանը` հավելելով, որ իր համար «Այդ ես չեմ»-ը յուրահատուկ էր այնքանով, որքանով կարողացել է ֆիլմի շնորհիվ մարդու հոգեբանության նոր շերտեր բացահայտել.«Կարծում եմ` կինոն այն գործիքն է, որի միջոցով կարող ես մուտք գործել մարդու ներքին աշխարհ եւ բացահայտումներ անել»:
Մանրամասները` տեսանյութում: