newsimg35328Forbes հրատարակությունը ներկայացրել է ամենաբարձր վարձրատրվող նշանավոր մարդկանց ամենամյա վարկանիշը: Այն գլխավորում է Մադոննան, որ 2012 թ. հոինիսից մինչև 2013 թ. հունիսը վաստակել է 125 մլն դոլար: Երգչուհու հիմնական եկամուտն ապահովել է համերգաշարը` ի նպաստ նոր MDNA խտասկավառակի: Երկրորդ տեղը զբաղեցնում է Սթիվեն Սփիլբերգը, որ այդ շրջանում դարձել է ամենաբարձր վարձատրվող կինեմատոգրաֆիստը: Ականավոր ռեժիսորն ու պրոդյուսերն իր կարողությունը համալրել է ևս 100 մլն դոլարով:

Սփիլբերգի եկամուտը գոյացել է հիմնականում իր ստեղծած ֆիլմերի օգտագործման համար փոխացումներից, ինչպես նաև «Լինքոլն» ֆիլմի հաջող վարձույթից:

Վեցերորդ տեղում հայտնվել է ռեժիսոր Մայքլ Բեյը, որ վաստակել է 82 մլն դոլար:

Հիշեցնենք, որ Forbes-ի կազմած այս տարվա ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում էլ կինոարդյունաբերության ոլորտից առաջին տասնյակում հայտնվել էր միայն Սթիվեն Սփիլբերգը, որ իր ազդեցիկ դիրքն ամրապնդել է «Լինքոլն» ֆիլմի հաջողության շնորհիվ:

Աղբյուրը` Forbes