20130830093349Սանկտ Պետերբուրգում` Միխայլովյան ամրոցում, հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 27-ը գործելու է Սիլվեստր Ստալլոնեի նկարների ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացվում է Ռուսական թանգարանի կայքում:

Ստալլոնեն սկսել է գեղանկարչությամբ տարվել դեռ Շվեյցարիայում, քոլեջում սովորելու տարիներին` 35 տարի առաջ: Այդ երկրում էլ 2011 թ. բացվել է նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը: Դերասանը նկարում է իմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ոճով:

Ավելի վաղ նա խոստովանել է, որ գեղանկարչությամբ զբաղվելն իրեն ավելի է դուր գալիս, քան կինոյում նկարահանվելը: Բացի նկարչությունից, դերասանը զբաղվում է նորաձևությամբ: Sly Inc. ընկերության հետ համատեղ տղամարդկանց հագուստի գծի մասին նա հայտարարել է 2011 թ. գարնանը: «Ես երկար կյանք եմ ապրել և գիտեմ տղամարդկանց հոգեբանությունը: Ես գիտեմ, թե ինչն է շահեկան, ինչը` ոչ: Հագուստը կերպարի ստեղծման առաջին քայլն է»,- մեկնաբանել է այն ժամանակ Ստալլոնեն իր նոր հրապուրանքը:

Sly Inc-ի նախագահ Մայքլ Հենրին իր հերթին պատմել է, որ դերասանի առաջին հավաքածուի համար ներշնչանք են ծառայել այն կերպարները, որ կերտել է նա կինոյում. խոսքը բռնցքամարտիկ Ռոկկիի և Ռեմբոյի մասին է: «Հագուստի այդ գծի հիմնական գաղափարը երկակիությունն է, որ թաքնված է մարդու մեջ: Յուրաքանչյուր տղամարդու մեջ ինչ-որ բան կա խռովարարից և ինչ-որ բան` ջենտլմենից»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Դերասանը նկարահանվել է բազմաթիվ մարտաֆիլմերում: 2012 թ. արդյունքներով` Ստալլոնեի դերակատարմամբ ֆիլմերի ընդհանուր գանձարկղը կազմել է 3,7 մլրդ դոլար: Բացի այդ, նա աշխատել է որպես ռեժիսոր և սցենարիստ: «Ռոկկիի» առաջին մասը, որի սցենարը գրել է ինքը` Ստալլոնեն, 1976 թ. «Օսկար» է ստացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում:

 YTPO.ru


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...