957678685Նշանավոր լեհ ռեժիսոր և սցենարիստ Անջեյ Վայդան հատուկ մրցանակ` Persol award կստանա  Վենետիկի կինոփառատոնում ի նշան նրա` որպես միջազգային կինեմատոգրաֆի լեգենդի ձեռքբերումների: Այս մասին հաղորդվում է փառատոնի պաշտոնական կայքում:

Մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ի երեկոյան փառատոնի պալատում, որից հետո տեղի կունենա ռեժիսորի նոր կինոնկարի`«Վալենսայի»  (Walesa. Czlowiek z nadziei) պրեմիերան, որ նվիրված է Լեհաստանի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսային:

85-ամյա ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անջեյ Վայդայի ստեղծագործությունը գնահատվել է «Օսկար» (2000), «Սեզար» (1982) և Կաննի, Վենետիկի ու Բեռլինի փառատոների բազմաթիվ մրցանակներով, ինչպես նաև մի շարք հեղինակավոր միջազգային պարգևներով Ճապոնիայում, Իտալիայում, Հունաստանում:  Վայդան հեղինակն է «Կատին» ֆիլմի 22 հազար լեհ սպաների ու նրանց ընտանիքների ճակատագրի մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերի են ընկել Խորհրդային Միությանը և 1940 թ. գնդակահարվել Սմոլենսկի մարզի Կատինյան անտառում: 2010 թ. դեկտեմբերին Վարշավա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Վայդային շնորհեց Բարեկամության շքանշան, իսկ 2011 թ. մարտին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պարգևատրեց նրան «Սպիտակ արծիվ» շքանշանով քաղաքացիական ծառայությունների համար:

Վենետիկի կինոփառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը: Ցուցադրությունը կբացվի մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆիլմով, որում գլխավոր դերերը խաղում են Սանդրա Բուլլոկը և Ջորջ Կլունին:

Մրցույթի ծրագրում  ընդգրկված է 20 ֆիլմ, ի թիվս որոնց` Խայայո Միյաձակիի «Քամին ուժեղացնում է» անիմացիոն ժապավենը, Թերրի Գիլլիամի «Թեորեմ զրո» թրիլլերը,  Սթիվեն Ֆրիրզայի «Ֆիլոմենա» դրաման և այլ աշխատանքներ: Հիմնական մրցույթի ժյուրին գլխավորելու է իտալական կինեմատոգրաֆի դասական, ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչչին:

ՌԻԱ Նովոստի