ավեդիքՉեխիայում` հունիսի 28-ից հուլիսի 6-ը անցկացվող Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Փարաջանով’ գեղեցիկի սիրահարը» ֆիլմը: Ֆիլմի երեւանյան առաջին դիտումը տեղի կունենա  հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրանի» օրերին:  Ուկրաինա- Ֆրանսիա-Վրաստան-Հայաստան  քառակողմ համատեղ արատադրության ֆիլմը  պատմում է խորհրդային համակարգում տեղ գտած արատավոր երեւույթների մասին, որոնք խեղել են հարյուր-հազարավոր մարդկանց կյանքերը: Փարաջանովին ,այդ համակարգում բաժին  ընկավ ծանր ճակատագիրը, սակայն չի փոխել.նա  կարողացել է պահպանել իր  ներքին գեղեցկությունը,  սերը դեպի կյանքն ու արվեստը, ստեղծել է  մշակութային եզակի արժեքներ կինոյում, որոնք բոլոր ժամանկների համար թարմ են ու հետաքրքիր:

Ֆիլմի գաղափարի հեղինակը պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովան է, իսկ համառեժիսորը` ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանը, ով նաեւ  Փարաջանովի դերակատարն է ։