կինո«Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում, հուլիսի 8-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում տեղական եւ միջազգային փորձագետներից բաղկացած հանձնախմբին ներկայացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստանի ազգային կինոկենտրոն և  «Ոսկե ծիրան» փառատոնին ներկայացված շուրջ  երկու տասնյակից ավելի կինոնախագծերը: Դրանցից մի քանիսը ներկաայցվել  են  սփյուռքահայ կինոգործիչների կողմից,  իսկ մնացածները` տեղական պրոդյուսերների ու ռեժիսորների: Հանձնախումբը մի քանի ժամ շարունակ լսեց, քննարկեց և որոշեց, որ դրանք վերջնական փուլի հասցնելու համար  անհրաժեշտ են լրացուցիչ  աշխատանքներ: Ուստի, որոշվեց հետագայում ևս կազմակերպել մեկ հանդիպում նման ձեւաչափով:

Հիշեցնենք, որ հանձնախմբում ընդգրկված են ռեժիսորներ Քշիշտոֆ Զանուսին և Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, Նիդեռլանդներից Գամիլա Իլստրան, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը,  «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող Ռուբեն Հովսեփյանը: