pyataya_vlastԲենեդիկտ Քեմբերբեչը հայտնվել է աշխարհի ամենահակասական հասարակական գործիչներից մեկի` WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դերում: Խոսքը «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի մասին է, որի նկարահանումն արդեն ավարտված է: ԱՄՆ-ում այն էկրան կբարձրանա հոկտեմբերի 11-ին:  Հրապարակված թրեյլերում ցուցադրվում են ընդլայնվող WikiLeaks կազմակերպության մի քանի կողմեր` սկսած Բաղդադի մարդկանց վրա ուղղաթիռից գնդակոծությունից և Աֆղանստանի մասին շուրջ 90 հազար փաստաթղթերի հրապարակումից մինչև Դենիել Դոմշտեյն-Բերգի հետ բարդ հարաբերությունները, որը որոշ ժամանակ եղել է WikiLeaks-ի «դեմքն» ու խոսնակը:

Գլխավոր հերոսի դերակատար Բենեդիկտ Քեմբերբեչը համարում է, որ ֆիլմը չեզոք է WikiLeaks-ի նկատմամբ, մինչդեռ Ասանժը կինոնկարը համարում է Բիլ Կոնդոնի քարոզչական պատվերը, որի արտադրությամբ, ի լրումն, զբաղվել է են Disney-ի ցինիկները: «Ֆիլմի մեծ մասը տարածում է այն գաղափարը, որ WikiLeaks-ը արդի մեդիայի և տեղեկությունների մատուցման սխեմայի  ոլորտում հեղափոխության մունետիկ էր,- ասում է Քեմբերբեչը:- Պետությունը մեզնից փող է վերցնում հարկերի ձևով, իսկ հետո ծախսում միանգամայն անբարոյական կերպով: Եվ այդ առումով ես ողջունում եմ WikiLeaks-ը»: