51d8052d-625e-0852-625e-085d4d6d13ce.photo.0Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացվել է «Լոնդոն ֆիլմ ընդ քոմիք քոնը» (London Film and Comic con), որ կինոֆիլմերին, հեռուստասերիալներին, անիմացիային, կոսփլեյին (Costume play- զգեստավորված խաղ, որով մարդիկ մարմնավորում են սիրելի պերսոնաժներին), տեսախաղերին և կոմիկսներին նվիրված խոշորագույն ցուցահանդեսներից է:

7 օր տևող ամենամյա ցուցահանդեսի հիմնական գաղափարը կինոնկարների հերոսների երկրպագուների և դրանց դերակատար դերասանների անմիջական շփումն է: Որոշակի գումարով, որը տատանվում է 10-ից մինչև 30 ֆունտ (15-45 դոլար), յուրաքանչյուր ցանկացող կարող է ստանալ իր կուռքի ինքնագիրը, լուսանկարվել նրա հետ, ինչպես նաև դասախոսություն լսել` նվիրված այս կամ այն ֆիլմի ստեղծման պատմությանը, օրինակ` «Աստղային պատերազմների» և «Տերմինատորի»:

Ընդհանուր առմամբ նախատեսված է մոտ 80 դերասանի մասնակցություն հեռուստասերիալներից և պաշտամունքային կինոնկարներից:  Բացման օրը բոլոր այցելուները կարողացան լուսանկարվել և ինքնագիր ստանալ, մասնավորապես Դեննի Գլովերից` հայտնի «Մահացու զենք» քառերգությունից, Դևիդ Հասելհոֆից (Knight Rider), Նորման Ռադուսից և Սառա Ուեյն Քելլիսից, որոնք խաղացել են ամերիկյան հանրահայտ  «Քայլող հանգուցյալներ» սերիալում, և շատ ուրիշներից:

Ցուցահանդեսի ամբողջ տարածքը բաժանված է մի քանի գոտիների` նվիրված անիմացիային, կոսփլեյին և տեսախաղերին: Յուրաքանչյուրում տեղի են ունենում տվյալ ոլորտում արտադրողների ապագա նորույթների շնորհանդեսներ ու ցուցադրություններ:

Կազմակերպիչները մտադիր են նաև անցկացնել տեսախաղերի մի քանի մրցաշարեր: Յուրաքանչյուր ցանկացող անվճար կարող է փորձել իր ուժերը:

Միջոցառման ժամանակ այցելուները կարող են ձեռք բերել զանազան հուշանվերներ և լուսանկարվել հանրահայտ ֆիլմերի ռեկվիզիտի ֆոնին: Այսպես, ցուցահանդեսում ներկայացված են ավտոմեքենաներ «Ուրվականներին հետապնդողները»  և «Ասպետը թանկ է» կինոնկարներից:

«Լոնդոն ֆիլմ ընդ քոմիկ քոն»-ը անցկացվում է Բրիտանիայի մայրաքաղաքում սկսած 2006 թվականից: Սկզբում այն նախատեսված էր հեռուստասերիալների երկրպագուների համար: Ժամանակի ընթացքում ցուցահանդեսը դարձավ Լոնդոնի ամենասպասված ու ցանկալի իրադարձություններից մեկը կինոսիրողների համար:

Ենթադրվում է, որ այս ցուցահանդես կայցելի մի քանի տասնյակ հազար մարդ: Մայիսին նման մի ցուցահանդեսի` «ԷմՍիԷմ Լոնդոն քոմիք քոն»-ին (MCM London Comic con) այցելեց ավելի քան 80 հազար հանդիսատես:

Գրիգորի Զեմենկով, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթ.

Լոնդոն, 6 հուլիսի


2018 թվականի լավագույն ֆիլմերը

«Անիրական թել» (Phantom Thread), Պոլ Թոմաս Անդերսոն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017 Տարվա կերակրատեսակը Անդերսոնը շարունակում է ուսումնասիրել իշխանության և համատարած...

, |15 Սեպտեմբեր 2019,19:46