A16A22D143B76B9F9C74E5CDDD7E0Հելենա Բոնեմ Կարտերը և Դոմինիկ Ուեստը խաղում են BBC-ի նոր նախագծում  անցած դարի լեգենդար զույգի` Էլիզաբեթ Թեյլորի և նրա վեցերորդ ամուսնու` Ռիչարդ Բարտոնի մասին:  «Burton & Taylor» ֆիլմը նվիրված է նրանց 20 տարի տևած հարաբերությունների վերջին շրջանին:

Լիզը և Դիկը ծանոթացել են 1962 թ. «Կլեոպատրայի» նկարահանումների ժամանակ: 1983 թ. Նոել Կովարդի «Անձնական կյանքերի» բեմադրության ժամանակ, որը ներկայացվեց Բոստոնում, Բրոդվեյում և Լոս Անջելեսում, զույգը կրկին միացավ: Նրանք երկու անգամ ամուսնացել ու բաժանվել են, բայց երկրորդ անգամ հասկացան, որ իրենց միությունը խախտվել է անվերադարձ:  Մի տարի անց Բարտոնը վախճանվեց:

Երեկ համացանցում հայտնվեց BBC-ի 90-րոպեանոց  «Burton & Taylor» ֆիլմի թրեյլերը: Թե ինչպես են Հելենա Բոնեմ Կարտերը և Դոմինիկ Ուեստը մարմնավորել Էլիզաբեթին և Ռիչարդին, հիմա էլ արդեն կարելի է պատկերացում կազմել: