apaki«Մոսկվա»  կինոթատրոնում սեպտեմբերի 7-ից կսկսի ցուցադրվել Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի  «Ապակե կախազարդը»  խաղարկային նոր ֆիլմը: Կինոնկարը պատմություն է երիտասարդ զույգի դրամատիկ սիրո մասին. տղան բանակում, ծառայության ժամանակ իմանալով, որ իր սիրած աղջիկը հղի է, ինքնակամ լքում է զորամասն ու գնացքով ճանապարհվում նրա մոտ` միասին հղիութունը ընդհատելու վերաբերյալ որոշում կայացնելու: Սակայն ճանապարհին գնացքում տեղի ունեցած անհեթեթ սպանությունը նրան ստիպում է փոխել որոշումը:

Կինոնկարի գաղափարը անշրջելիությունն է: Երբ անկարող ես փոխել կատարվածը: Ցավոք, միշտ չէ, որ մենք դառնում ենք իրավիճակի տերը եւ միշտ չէ, որ  կարող ենք ճիշտ որոշում կայացնել, բայց համարյա միշտ պատասխան ենք տալիս մեր կատարած քայլի համար: Այս ֆիլմը սիրո եւ կանքի արժեւորման մասին է, միակ բանը, որ մեզ մղում է ապրելու: Ֆիլմի հեղինակները համոզված են, որ հենց «Ապակե կախազարդն»  էլ այն փխրուն խորհրդանիշն է, որի մասին պատմվում է ֆիլմում:

35 մմ ժապավենային, գունավոր  խաղարկային այս կինոնկարը նկրահանվել է «Այսօր պլյուս»  անկախ  կինոընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: