oliverԱմերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը ֆիլմ է նկարում Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի մասին: Այս հայտարարությունն արել է երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոն, որի խոսքը մեջբերում է Վենեսուելայի «El Universal» հրատարակությունը:

«Դա նոր ժապավեն է կոմանդանտե Ուգո Չավեսի մասին, որը նա ամենայն հավանականությամբ կավարտի առաջիկա ամիսներին: Նա շատ գեղեցիկ ֆիլմ է նկարում, և ինքն էլ կհայտարարի այդ մասին»,- ասել է Մադուրոն պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ: Նրա խոսքով` Սթոունը մոտ ժամանակներս կայցելի Կարակաս, ուր կներկայացնի իր նոր ֆիլմը, որ «պատմում է հյուսիսամերիկյան իմպերիալիզմի մասին»

2009 թ. Սթոունը նկարել է «Սահմանից դեպի հարավ» վավերագրական ֆիլմը, որում պատմում է   նոր ձախերի շարժման մասին Լատինական Ամերիկայում, ինչի համար մի քանի անգամ հարցազրույց է արել Չավեսի հետ, ինչպես նաև` Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի, Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեայի և Բարզիլիայի նախագահ Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ: 2003 և 2004 թթ. Սթոունը Ֆիդել Կաստրոյի մասին նկարել է «Կոմանդանտե» և «Ֆիդելի որոնումներով» վավերագրական ֆիլմերը: Սթոունը երեք «Օսկարի» և շատ ուրիշ կինոմրցանակների մրցանակակիր է:

Այսուհանդերձ Սթոունի անձը հակասական գնահատականների առիթ է տալիս դիտարկողներին: Այսպես, 2010 թ. հունիսին նա հայտարարել է, որ «Կոլումիայի զինված հեղափոխական ուժեր» շարժումը համարում է հերոսական, մինչդեռ ևʹ ԱՄՆ-ն, ևʹ եվրոպական երկրներն այն որակում էին ահաբեկչական: Բացի այդ, նա արտահայտություններ է արել համաշխարհային ԶԼՄ-ների վրա «հրեական ճնշման» և այն մասին, որ Գիտլերը «պատմության քավության նոխազ» է եղել: Այդ արտահայտությունները գնահատվել են որպես հակասեմիթական: Հետագայում նա ներողություն է խնդրել:

ՌԻԱ նովոստի, Օլեգ Վյազմիտինով