newsimg33339SpilbergForbes հրատարակությունը ներկայացրել է ամենաազդեցիկ նշանավոր մարդկանց ամենամյա վարկանիշը: Կինոարդյունաբերության ոլորտից առաջին տասնյակում հայտնվել է միայն Սթիվեն Սփիլբերգը, որ իր ազդեցիկ դիրքն ամրապնդել է  «Լինքոլն» ֆիլմի հաջողության շնորհիվ: Առաջին տեղը կրկին զբաղեցրել է հանրաճանաչ հեռուստավար Օփրա Ուինֆրին, որ 2013 թ. վեց ամիսների ընթացքում վաստակել է ևս 77 մլն դոլար:

Նրա առաջնությունն ապահովում են ոչ միայն եկամուտները, այլև լրատվամիջոցների մեծ ուշադրությունը, ինչպես նաև սոցիալական ակտիվությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել է երգչուհի Լեդի Գագան, որ իր կարողությունը լրացրել է ևս 80 մլն դոլարով: Հոլիվուդյան դերասաններից ամենաբարձր տեղը` տասնմեկերորդը, Հյու Ջեքմանինն է:

Աղբյուրը` Forbes