ashton-kutcher-as-steve-jobsՀամացանցում հայտնվել է Apple ընկերության հիմնադրի` մեր ժամանակների մեծագույն ձեռներեցներից մեկի` Սթիվ Ջոբսի մասին «Ջոբս. գայթակղության կայսրություն» կենսագրական կինոնկարի առաջին թրեյլերը: Ջոշուա Մայքլի կինոնկարը, որի գլխավոր դերում Էշթոն Կատչերն է, առաջին անգամ ցուցադրվել է այս տարի փետրվարին Պարկ Սիթիում` Sundance կինոփառատոնում և հարուցել կինոքննադատների բացասական արձագանքը: Հետագայում պարզ դարձավ, որ կինոնկարը հակասական ընկալումներ է ունենում բոլոր ընկերակցություններում. Ջոբսի գործընկերն ու բարեկամները քննադատել են սյուժեն` անվանելով այն անարժանահավատ, Սթիվի երկրպագուները Կատչերի խաղում չեն տեսել իրենց կուռքի խորությունն ու ինքնատիպությունը, փորձագետներին դուր չի եկել ժապավենի թեʹ սցենարը, թե ոճը: Ամերիկյան պրեմիերայի օրը բազմիցս հետաձգվել է: