51ba2a3c-47de-3010-47de-301f3d7d19c5.photo.0Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մշակել կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրության մասին տեղեկատվության կատարելագործման հարցը, այդ թվում` տոմսերը դրամարկղային ապարատների և էլեկտրոնային տերմինալների միջոցով վաճառելու նպատակահարմարության հարցը: Այս մասին  այսօր` հունիսի 14-ին, հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Մշակել կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկությունների միասնական դաշնային ավտոմատացված տեղեկատվական համակարգի կատարելագործման հարցը, այդ թվում` դրամարկղային ապարատների և էլեկտրոնային տերմինալների միջոցով կինոսեանսների տոմսերի վաճառքի տեխնոլոգիայի ներդրման հարցը» ,- ասվում  մայիսի 24-ի` հայրենական կինոեմատոգրաֆի զարգացմանը նվիրված խորհրդակցության արդյունքների հիման վրա արված հանձնարարությունների ցանկում:

Դա պետք է իրականացվի մինչև 2013 թ. հոկտեմբերի 1-ը:

ՌԻԱ նովոստի  http://ria.ru/culture/20130614/943324534.html#ixzz2WBUJ5aTl