ծիրան«Ոսկե ծիրանի» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի 7-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում կայանալու է հուլիսի 9-14-ը «Ոսկե ծիրան» 10-րդ մրջազգային կինոփառատոնի օրերին: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՌԱՍ նախագծի ղեկավար և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Ֆորումին մասնակցելու համար ընտրվել է Արևելյան գործընկերության երկրներից 12 նախագիծ, որոնք կմրցեն զարգացման երեք դրամաշնորհների համար՝ մեկ 5000 € և երկու € 3500 ական եվրոյի չափով: Դասվարների թիմում ընդգրկված են սերբ կինոգետ և պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և Կատարի Դոհայի կինոինստիտուտի Կատարի Դոհայի կինոինստիտուտի ծրագրերի բաժնի տնօրեն Լյուդմիլա Ցվիկովան:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) նախագծերի զարգացման աշխատաժողովը կայանալու է հուլիսի 8-10-ը նույնպես փառատոնի օրերին: 10 կինոնախագիծ՝ 5 Թուրքիայից և 5 Հայաստանից, ընտրվել են աշխատաժողովին մասնակցելու և մրցելու 10,000 և 5000 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակների համար: Աշխատաժողովի դասվարների թիմը ներառում է դանիացի կինոգետ և պրոդյուսեր Թյու Սթին Մյուլլերին՝ թուրք գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլուգայ Թայլանին՝ և կինոփառատոնների կազմակերպիչ, կինոգործիչ, դասախոս, քննադատ և կուրատոր Ռադա Սեսիչին:

Կինոլրագրություն առանց սահմաններ (ԿԼԱՍ) դասընթացը կայանալու է հուլիսի 4-14-ը: Հայ և միջազգային կինոլրագրողներից և քննադատներից բաղկացած հանձնաժողովը դասընթացին մասնակցելու համար ընտրել է 11 մասնակից: Կինոքննադատ Պետեր Վան Բյորենը (Նիդեռլանդներ) կներկայացնի կինոլրագրության և կինոքննադատության տեսությունը և պրակտիկան: Փառատոնի օրաթերթի խմբագիրներ Ռոնալդ Ռովերսը (Նիդեռլանդներ) և Գենոֆիա Մարտիրոսյանը (Հայաստան) գործնական դասեր կվարեն փառատոնի օրաթերին առնչվող հարցերի վերաբերյալ: Ֆիլմեր առանց սահմանների (ՖԱՍ) ծրագիրը կայանալու է հուլիսի 7-14-ը: Կինոփառատոնի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրների10 ֆիլմեր կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում:

ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2011 հոկտեմբերի ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին: Նախագիծը աշխատում է մի քանի առանցքային ուղղություններով՝ Կինո առանց սահմանների ցանց՝www.dabhub.com, Կինոդասընթացներ, ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում, Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ, Կինոլրագրություն առանց սահմանների, Ֆիլմեր առանց սահմանների և Տարածաշրջանային համատեղ արտադրության օրենսդրության ներդաշնակեցում:

Ռեժիսորներ առանց սահմաններ (ՌԱՍ) նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա), Պրոմեթևսկինոարվեստիկենտրոն (Վրաստան)և INTERNEWS (Հայաստան) կողմից։

 


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16