51b990e5-148a-cf93-148a-cf9cd37a894a.photo.0«The Hollywood Reporter»-ի հաղորդմամբ` ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը և Ջորջ Լուկասը հայտարարել են, որ կինոարդյունաբերությանը` նրա ներկայիս վիճակում, ճգնաժամ է սպասում: Նրանք համարում են, որ մոտ ապագայում այդ ոլորտում արմատական փոփոխություններ են սպասվում:

Սփիլբերգը բացատրել է, որ դրա համար բավական է ընդամենը, որ 250 մլն դոլար բյուջեով մի քանի ֆիլմեր տապալվեն վարձույթում:

Ընդ որում, ռեժիսորն ասել է, որ դեպքերի զարգացման նման ընթացքի հավանականությունը շատ մեծ է: Նրա խոսքով` շատ երիտասարդ կինեմատոգրաֆիստներ չափի զգացում չունեն, ինչը նրանց որոշ սահմանափակության հետ անխուսափելիոերն կհանգեցնի բարձրբյուջետային ֆիլմերի ձախողման:

Ռեժիսորը համարում է, որ դա էլ վարձակալողների աշխատանքի սկզբունքների էական փոփոխությունների պատճառ կդառնա, մասնավորապես` կինոթատրոնների տոմսերի գների տարբերակման:

Եթե հիմա բոլոր ֆիլմերի տոմսերը վաճառվում են հիմնականում միևնույն գնով, ապա շուտով, ըստ Սփիլբերգի, «Երկաթե մարդը» բլոկբաստերի հերթական մասի դիտման համար հանդիսատեսը ստիպված կլինի ծախսել 25 դոլար, մինչդեռ իր «Լինքոնլի» կարգի կենսագրական ֆիլմերը հնարավոր կլինի նայել 7 դոլարով:

Լուկասն էլ, համաձայնվելով գործընկերոջ հետ, չի բացառել, որ հետագայում  կինոարդյունաբերությունն առհասարակ կանցնի տարածման բրոդվեյյան մոդելին, այսինքն` ֆիլմերը ավելի հազվադեպ վարձույթ կմտնեն, սակայն յուրաքանչյուր ժապավեն կցուցադրվի մեծ էկրաններին մոտ մի տարի, իսկ կինոյի տոմսերի գները համեմատելի կլինեն թատրոնի տոմսերի գների հետ: Սփիլբերգն ի պատասխան հիշել է իր 1982 թ. «Այլմոլորակայինը» ֆիլմը, որ մնացել է վարձույթում մի տարի չորս ամիս:

Ֆիլմերի մեծ մասն էլ, երկու ռեժիսորների կարծիքով, առհասարակ անմիջապես կհեռարձակվի հեռուստատեսությամբ, ընդ որում, Լուկասը կարծում է, որ նման տարբերակը նույնիսկ գրավիչ է:

Նրա խոսքով, իրերի ներկայիս դրությունը շուկայում, որ բնորոշվում է ֆիլմերի բարձր բյուջեներով և պրոդյուսերների` զանգվածային արտադրանք տալու ձգտումով, աստիճանաբար առաջին գիծ է մղում կաբելային հեռուստատեսությունը` որպես լայն ճանաչում չունեցող և նպատակային լսարանի փոխազդեցության առավել արդյունավետ միջոց:

Այս հայտարարությունները ռեժիսորները արել են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նոր ուսումնական մասնաշենքի բացման ժամանակ, կինեմատոգրաֆիայի ֆակուլտետի ուսանողների առջև:

Սփիլբերգը և Լուկասը զգուշացրել են ուսանողներին, որ նրանք կինոարդյունաբերություն են գալիս այն ժամանակ, երբ անգամ փորձառու և ճանաչված ռեժիսորների համար դժվար է հասնել իրենց ֆիլմերի լայն վարձույթի:

Սփիլբերգի խոսքով, իր «Լինքոլնը», օրինակ, կարող էր անմիջապես ցուցադրվել NBO ալիքով` շրջանցելով կինովարձույթը: Կինոէկրաններ բարձրանալու համար նրան դժվարությամբ է հաջողվել պայմանավորվել, ավելին, ռեժիսորն անգամ ստիպված է եղել վաճառել սեփական կինոընկերության մի մասը:

Նույնքան դժվարությամբ է Լուկասը համաձայնության եկել Երկրորդ համաշխարհային պատերազմում ամերիկյան օդաչուների մասին պատմող իր համապրոդյուսերությամբ նկարահանված «Կարմիր պոչեր» ֆիլմի վարձույթ մտնելու հարցում:


2018 թվականի լավագույն ֆիլմերը

«Անիրական թել» (Phantom Thread), Պոլ Թոմաս Անդերսոն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2017 Տարվա կերակրատեսակը Անդերսոնը շարունակում է ուսումնասիրել իշխանության և համատարած...

, |15 Սեպտեմբեր 2019,19:46