940718031Առաջին կինոթատրոնը Ռուսաստանում` Վավերագրական կինոյի կենտրոնը (ՎԿԿ/ЦДК), որտեղ հնարավոր կլինի տեսնել բացառապես ոչ խաղարկային կինոնկարներ,  բացվելու է հունիսի 6-ին Մոսկվայի թանգարանում, իսկ հունիսի 7-ին սկսելու է աշխատանքը: Այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Սոֆյա Գուդկովան: Կենտրոնը զբաղեցնելու է Մոսկվայի թանգարանի շենքերից մեկի տարածքի մի մասը, որ գտնվում է Պրովիանտական պահեստներ եզակի ճարտարապետական համալիրում:

«Ես շատ կուզենայի, որ մեզ մոտ հաճախող հանդիսատեսը գնահատի այս նախաձեռնությունը: Որ նախ` այստեզ զգա ինչպես իր տանը, երկրորդ` ցանկանա վերադառնալ այստեղ նորից ու նորից: Վավերագրական կինոյի կենտրոնի խնդիրն է պատրաստել կոնտենտ և անցկացնել այստեղ ևʹ փառատոներ, ևʹ կազմակերպել վավերագրկան ֆիլմերի առևտրային վարձույթ: Մենք մեզ որևէ թեմատիկ շրջանակով չենք սահմանափակում: Մեր հարթակում հնարավոր կլինի դիտելու ևʹ փառատոնային պրեմիերաներ, ևʹ վավերագրական բլոկբաստերներ, ևʹ պարզապես հանգիստ վավերագրական կինո` ռուսական և արտասահմանյան»,- նշել է Գուդկովան:

Աղբյուրը` ՌԻԱ նովոստի