51a7a0e8-8e43-946d-8e43-9462f6e58c59.photo.0Երեկ երեկոյան` հունիսի 29-ին, հայտարարվեցին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները: Գլխավոր մրցանակի համար հիմնական մրցույթում պայքարում էր 16 կինոնկար: Ժյուրին լավագույն ժապավենը համարեց թուրք ռեժիսոր Էրդեմ Թեփեգեզի «Մասնիկը» ֆիլմը: Իսկ փառատոնի փակման ֆիլմը «Ռասպուտինն» էր:

Դիզայներական երեկոյան զգեստներ ու կոստյումներ հագած  աստղերը ստիպված էին քայլել նախկին «Պուշկինյան» կինոթատրոն տանող ուղեգորգի վրայով 30 աստիճանի շոգի պայմաններում: Ամենից ծանր վիճակում Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովը, նրա կինը և հանրահայտ կուտյուրե Վյաչեսլավ Զայցևն էին: Նրանք ժամուկես դիմավորում էին հյուրերին թեժ արևի տակ` մեկ-մեկ պատսպարվելով ծածկի ստվերում: Բայց շոգը չէր կարող փչացնել կինոփառատոնի փակման տոնական արարողությունը:

130629192935_tepegoz_arikanhold_304x171_apԳլխավոր մրցանակը` ոսկե «Սուրբ Գեորգին», ժյուրին` իրանցի սցենարիստ և կինոռեժիսոր Մոհսեն Մահալբաֆի գլխավորությամբ, շնորհեց թուրքական «Մասնիկը» դրամային: Ակդ կինոնկարը պատմում է Զեյնեբ անունով աղջկա մասին, որը ստիպված է պահել ծեր մորն ու հիվանդ երեխային, բայց երբ նրան ազատում են մանածագործական ֆաբրիկայից, աշխատանք գտնելն անհնարին է թվում: Այդ դերը կատարելու համար դերասանուհի Ժալե Արիկանը ստացավ արծաթե «Սուրբ Գեորգի»:

Իսկ տղամարդու դերի լավագույն կատարման համար մրցանակը շնորհվեց Ալեքսեյ Շևչենկոյին, որ խաղում է Հուդայի դերը համանուն ֆիլմում: Այն նկարահանվել է Լեոնիդ Անդրեևի վիպակի հիման վրա: Արձանիկը դրա համար ստացավ կինոնկարի ռեժիսոր Անդրեյ Բոգատիրյովը:  «Հուդայի կերպարը իրականում կենդանի մարդու կերպար է, որը շատ բան գիտի այս աշխարհում, որը շատ բան է ապրել: Նա մարդ է, կենդանի մարդ, ինչպես և մենք բոլորս»,- կարծում է ռեժիսորը:

Հարավկորեական ռեժիսոր Չոն Ենխենը լավագույնը համարվեց իր մասնագիտության մեջ. նրա «Լիբանանյան հույզեր» ֆիլմը մի մարդու մասին է, որը ոչ մի կերպ չի կարողանում հաշтվել մոր մահվան հետ:

Ժյուրին իր հատուկ մրցանակը` մարդկային հարաբերությունների խոր ըմբռնման և միզանսցենների նրբաճաշակությն համար, շնորհեց ճապոնական «Ներումների հովիտը» դետեկտիվ դրամային:

Կինոգետների և կինոքննադատների մրցանակը բաժին հասավ նիդեռլանդական «Մատերհորն» կինոնկարին գեյերի սիրո մասին: Այն նվաճեց նաև հանդիսատեսի համակրանքի մրցանակը: Իսկ «Դերասանական արվեստի բարձունքները նվաճելու և Ստանիսլավսկու դպրոցի սկզբունքներին հավատարիմ մնալու համար» հեղինակավոր մրցանակը շնորհեցին դերասանուհի Քսենյա Ռապոպորտին:

Բրազիլացի ռեժիսոր Լյուսիա Մուրատի «Օտար հիշողություններ» ֆիլմը, որ մասնակցում էր փառատոնի հիմնական մրցույթին, ստացավ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) մրցանակը: Կինոնկարը պատմում է ընկերների` 1960-ական դեպքերի մասնակից նախկին բրազիլացի հեղափոխականների մասին: Ընկերները հավաքվում են հիվանդանոցում, որտեղ կառկած է իրենց մահամերձ ընկերուհին` Անան, և տրվում են հիշողություններին: Զուգահեռ բանավեճի մեջ են մտնում երիտասարդ սերնդի հետ, որն այսօր նույնպես ընդվզում է, բայց միանգամայն ուրիշ պատճառներով:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը փակեց «Ռասպուտին» ռուս-ֆրանսիական պատմական դրաման ռուսական պատմության ամենահակասական դեմքերից մեկի մասին: Այդ ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Ժերար Դեպարդյեն դեռ մինչև Ռուսաստանի քաղաքացի դառնալը: Գուցե հենց այդ դերի վրա աշխատելու շնորհիվ է Դեպարդյեն հաղորդակից դարձել ռուսական ոգու գաղտնիքներին և որոշել տեղափոխվել Ռուսաստան:

Բացառիկ հարցազրույցի ժամանակ դերասանը պատմել է իր հերոսի մասին: «Ռուսաստանը միշտ էլ խոնարհվել է ամենայն հոգևորի առջև. Դա նրա հոգևոր գանձարանի անքակտելի մասն է: Նրա անձն անհավատալիորեն ձգող է: Նույնիսկ ամերիկացիներն են ցանկանում նրա մասին ֆիլմ անել` գլխավոր դերում Լեոնարդո դի Կապրիոյի խաղով: Արժե խորհել, թե ինչու ենք կրկին ու կրկին վերադառնում Ռասպուտինին: Ռուսաստանում այնքան շատ գաղտնիքներ կան, որոնք ինձ հանգիստ չեն տալիս»,- ասել է դերասանը:

Ֆիլիպ Յանկովսկին թերևս ամենից շատ է շփվել Դեպարդյեի հետ նկարահանման հրապարակում, քանի որ նա խաղում է Ֆելիքս Յուսուպովի` Ռասպուտինին սպանողի դերը: Մի կերպար, որ բավական հակասական ու բարդ է: Նրա դերը կարծես ամենաուժեղն է կինոնկարում: «Նա առաքինի մարդ է եղել և այդ մեղքը գործելուց առաջ երկու ժամ կանգնել է Կազանյան տաճարում: Նրա կերպարում փոթորկվում է ամեն ինչ`ևʹ բիսեքսուալությունը ևʹ կանացի զգեստներ հագնելու սերը, ևʹ տենչը Ռասպուտինի նկատմամբ, ևʹ վախը նրանից, քանի որ Ռասպուտինը մոգական ուժ և կենսական էներգետիկա ուներ: Այդ իսկ պատճառով էլ ես հակասական խառնվածք եմ խաղացել»,- ասել է դերասանը:

Ռեժիսոր Ժոզե Դայանը, որին Ֆրանսիայում համարում են դասական գրականության լավագույն էկրանավորողներից մեկը, ցանկացել է ֆիլմում ցույց տալ XX դարասկզբի ցարական Ռուսաստանի ոգին: Ուստի և նկարահանումների համար ժամանել են Սանկտ Պետերբուրգ, Ցարսկոյե Սելո և Արխանգելսկ. դեկորացիաներն իսկական են եղել (շատ տեսարաններ նկարվել են իսկական պալատական սրահներում:

«Ռասպուտինը» երկու ռեժիսոր ունի. ռուսական վարձույթի համար Իրակլի Կվիրիկաձեն ֆրանսիական հեռուստատեսային տարբերակից պատրաստել է լիամետրաժ կինոնկար: Նա, իր իսկ խոսքով, նույն տեսարաններից ծեփել է միանգամայն նոր ֆիլմ, որը վարձույթ կմտնի սեպտեմբերին:

Вести.Ру


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16