50812013 թ. հունիսի 25-ին տեղի ունեցավ «Այդ ես չեմ» ֆիլմի մամլո ցուցադրությունը, որը ընդգրկված է 35-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Գալա պրեմիերաների» ծրագրում: Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում կինոնկարի ռեժիսոր Մարիա Սահակյանի, դերասանուհի Արինա Աջուի, պրոդյուսեր Վիկտորյա Լուպիկի և կրեատիվ պրոդյուսեր Դիանա Բլոխինայի հետ:

Պրոդյուրսերների խոսքով` կինոնկարի աշխատանքները շատ ժամանակ են խլել. 2007  թ. ֆիլմը սկսեց մշակվել, 2010-ից սկսվեցին նկարահանումները: Ներդրողների որոնումների արդյունքում նախագծին միացել են Գերմանիայի և Դանիայի ընկերություններ, որոնք առաջին անգամ էին առնչվում Հայաստանին և Ռուսաստանին:

ՄՄԿՓ-ում ցուցադրված  վարկածը կինոնկարի երկրորդ տարբերակն է: Մարիա Սահակյանը հայտնեց, որ ֆիլմ ավարտել են դեռ անցած տարի, բայց գոհ չէին հնչունավորումից և մոնտաժից: Այդուհանդերձ փորձել են նյութն ուղարկել տարբեր միջազգային կինոցուցադրությունների: Առաջին առաջարկները ստացել են Լոնդոնի և Գյոտեբորգի փառատոներից: «Երբ այն փողերը, որ մի քանի ամգամ խնդրել էին մշակույթի նախարարությունից, այնուամենայնիվ տվեցին, մենք վերափոխեցինք ֆիլմը և ստացանք այն արդյունքը, ինչը մեզ բավարարեց: Այնպես որ խորհուրդ կտամ կինեմատոգրաֆիստներին` ֆիլմը թողարկեք միայն այն ժամանակ, երբ գոհ եք դրանից»,- ասաց ռեժիսորը:

Այն հարցին, թե բացի բնանկարից, ուրիշ էլ ինչն  է հայկական ֆիլմում, Մարիա Սահակյանը դժվարացավ պատասխանել: Նա ասաց, որ այն վերաբերում է գենդերային խոր թեմաներին, որոնցում վաղուց են միահյուսվել Ռուսաստանի և Հայաստանի մշակույթները: Արինա Աջուն ավելացրեց, որ ինքը հայ չէ և այդ երկրի մշակույթին ծանոթացել է նկարահանումների ժամանակ` ձեռք բերելով բացառիկ փորձ ու նոր տպավորություններ:

Բացի երիտասարդ դերասանուհու բարձր գեղարվեստական դերից, որին երկար է համոզել մասնակցելու նկարահանումներին, ռեժիսորը հատկապես նշեց Եվգենի Ցիգանովի աշխատանքը ֆիլմում: «Ժենյան  շատ բան է փոխել իր հերոսի մեջ, տղամարդավարի լրացրել այն: Որոշ տեսարաններ նա և Արինան փոխել են ըստ իրենց պատկերացման»,- պատմել է Մարիա Սահակյանը:

Հիշեցնենք, որ «Այդ ես չեմ» ֆիլմն այս տարի ստացավ «Հայակ»  ազգային մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը:

 

 


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16