«Ճարտարապետական կինո»
Այսօր` 2013 թ. հունիսի 18-ին կբացվի «Ճարտարապետական կինո» հետահայաց ցուցադրությունը, որը կշարունակվի ամբողջ ամառվա ընթացքում Մոսկվայի Գորկու զբոսայգում` բացօթյա կինոթատրոնում:
«AD» (ARCHITECTURAL DIGEST) հրատարակության փառատոնի ծրագիրը տպավորիչ է: Բացման ֆիլմը ռեժիսոր Նիկիտա Միխալկովի «Սիրո ստրկուհին է»: Հուլիսին կցուցադրվեն Ալֆրեդ Հիչկոկի «Գլխապտույտը» (1958), Միլոշ Ֆորմանի «Ամադեյը» (1984) և Ռիդլի Սքոթի «Օտարը» (1979): Օգոստոսին նույնպես գլուխգործոցներ կլինեն` Իրվին Ալենի «Դժոխք երկնքի տակ» և Միքելանջելո Անտոնիոնիի «Մասնագիտությունը` ռեպորտյոր»:
«Գլխապտույտ»
Ի՞նչ սկզբունքով են ընտրվել կինոնկարները: Առաջին հայացքից տվյալ աշխատանքներն ասես կապ չունեն իրար հետ: Սակայն ծրագիրը, որ կազմել է «AD»-ի խմբագրությունը, նպատակաուղղված է ցուցադրելու համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ բեմադրող նկարիչների, օպերատորների և ռեժիսորների աշխատանքի ամենագեղեցիկ օրինակները: Դիզայնն ու ճարտարապետությունն այս ֆիլմերում գլխավոր հերոսներից են և կանխորոշում են ֆիլմի մթնոլորտն ու խորությունը:
Buro247.ru