կարենԿրեմլում, այսօր, շնորհվել են գրականության և արվեստի ոլորտում պետական մրցանակների դափնեկիրներին: Պետական մրցանակի է արժանացել նաև հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովը: Այս մասին հայտնում են ռուսական աղբյուրները:

Կ. Շահնազարովին մրցանակը շնորհվել է ռուսական կինոմատոգրաֆիայի զարգացման, «Մոսֆիլմ» կինոստուդիայի վերածննդի և զարգացման գործում ներդրած ավանդի համար:
Պետական մրցանակը՝ Ռուսաստանի բարձրագույն պարգևն է: