թուրք2Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել թուրք ռեժիսոր Էրդեմ Թեփեգեզի «Մասնիկը» (Zerre) ֆիլմը: Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի համար պայքարել են եւս 16 ֆիլմ:
թուրք1Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընտրված ֆիլմերը յոթն են եղել, որոնց թվում նաև Հայաստանը ներկայացնող «Փասիանի որսորդը» ֆիլմը: Հաղթող է ճանաչվել ռուս ռեժիսոր Ռուստամ Իլյասովի «Էլֆերի դղյակը» ֆիլմը:
Եվս յոթ ֆիլմ մասնակցել են վավերագրական ֆիլմերի մրցույթին: Գլխավոր մրցանակին է արժանացել լեհ ռեժիսոր Պավել Լոժինսկու «Հայր և որդի» ֆիլմը:

Մոսկվայի կինոփառատոնը մեկնարկել էր հունիսի 20-ին:


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16