«Ընդհատված մանկություն » ֆիլմի երեւանյան պրեմիերան
«Մոսկվա» կինոթատրոնում հունիսի 13-ին կայացավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն » ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերն` իրական դեմքերով ու դեպքերով: Ֆիլմի գլխավոր հերոսուհին նույնպես իրական կերպար է: Փոքրիկ Լենան գերի է ընկնում, 129 օր ապրում ադրբեջանցի մի կնոջ տանը, իսկ հետո վերադարձվում հայրենիք: Արցախյան պատերազմի մի հատվածում, գերիների փոխանակման ընթացքում հրամանատար Արթուր Աղաբեկյանը հատկապես պայքարում էր փոքրիկ մի աղջկա վերադարձի համար: Խաղաղ պայմաններում Լենայի պատմությունը մի առիթով արդեն ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը պատմել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին:
«Ընդհատված մանկություն » անվանումը ֆիլմի հեղինակներն առանց տարաձայանության են ընտրել: Ռեժիսորի համար ընդհատված մանկության դրվագները նաեւ իր մանկության հիշողություններից են. նույն Արցախում ու իր ընկերների կյանքում: Հեղինակները գլխավոր դերակատարի ընտրության հարցում նույնպես տարաձայնություն չեն ունեցել: Պրոֆեսիոնալ դերասանների կողքին փոքրիկ Լենայի կերպարը մարմնավորել է ռեժիսորի պրոֆեսիոնալ բնազդով ընտրված աղջնակը. «Լրիվ պատահականորեն տեսա նրան, առաջարկեցի խաղալ՝ միայն մեկ պայմանով, որ նա կտրի իր մազերը»:
Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն այստեղ ընդամեն այն իրավիճակն է, որի պայմաններում ապրում են հերոսները: Ֆիլմում ներկայացված են ադրբեջանցների կատարած ջարդերը Մարաղայում: Մյուս կողմից` ներկայացված է ադրբեջանցի մի կին, ով մայրական ջերմությամբ պահում է հայ աղջկան: 45 րոպե տեւողությամբ «Ընդհատված մանկություն » ֆիլմի հիմքում ընկած է համամարդկայաին արժեքներ, որոնք ռեժիսորը ներկայացրել է հտաքրքիր ու նուրբ լուծումներով:
http://www.youtube.com/watch?v=yddKhd9cQgQ