naomՀամացանցում հայտնվել է ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի «Դիանա. սիրո պատմություն» ֆիլմի առաջին թրեյլերը («Ներխուժում», «Դրախտի հինգ րոպե»):

Կինոնկարը պատմելու է արքայադուստր Դիանայի կյանքի վերջին երկու տարիների մասին, որոնք ուղեկցվել են սիրային ապրումներով, Խանի հետ սիրավեպով, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արքայադուստր Դին դարձավ խաղաղության համար պայքարի գլխավոր ակտիվիստներից մեկը:

Դիանայի դերում խաղում է Նաոմի Ուոտսը: Կինոնկարում խաղում են նաև Նավին Էնդրյուսը և Չարլզ Էդվարդսը: