2013-05-18T175836Z_2013093707_LR2E95I1DXDSM_RTRMADP_3_FILM-CANNES-pic510-510x340-26952 (1)Կաննի փառատոնում անհայտ անձինք կողոպտել են ամենախոշոր չինական կինոընկերության փոխնախագահին: Գողացել են Չժան Ցյանի ամբողջ  ուղեբեռը: Փառատոնի երրորդ օրը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գողերը հյուրանոցային համարի պատից պոկեցին-տարան մի ամբողջ չհրկիզվող պահարան` Chopard-ի 1,4 մլն դոլար արժողությամբ զարդերով:

Կաննի Փառատոնը հերթական անգամ նշանավորվեց կողոպուտով և սկանդալով: Այս անգամ Կաննի գողերի թիրախը դարձավ Չինաստանի կինոարդյունաբերության երկրորդ մարդը` China Film Group ընկերության փոխնախագահ Չժան Ցյանը: Ըստ The Hollywood Reporter  պորտալի տվյալների` հյուրանոցի համարից գողացել են նրա ամբողջ ուղեբեռը:

Ցյանի խոսքով` երբ ընթրիքից հետո վերադարձել է  հյուրանոց, տեսել է, որ համարի դուռը կրնկի վրա բաց է, իսկ ուղեբեռից հետք անգամ չի մնացել:

Թե հատկապես ինչ են գողացել Ցյանից և ինչքան է գնահատում նա իր ունեցվածքը, մամուլը չի տեղեկացնում, սակայն տեղի ունեցածն այնքան է վշտացրել նրան, որ հրաժարվել է անգամ դերասան Կիանու Ռիվզի հետ նախատեսված մամլո ասուլիսին մասնակցելուց:

Գողությունից հետո Ցյանը գնացել է հյուրանոցի տնօրինություն, որպեսզի ինչ-որ կերպ հարցը լուծվի: Սակայն, չինացու խոսքով, հյուրանոցի աշխատակիցները հրաժարվել են իրեն օգնելուց, ասել են` միակ բանը, որ կարող են անել, համարի կողպեքը փոխելն է, ընդ որում, ոստիկանություն ստիպված է զանգահարել ինքը` Ցյանը: Դրանից հետո Ցյանը  Weibo սոցիալական ցանցի իր էջում «ինչպես հարկն է» արտահայտվել է հյուրանոցի տնօրինության հասցեին: «Պահպանությունը Ֆրանսիայում շատ վատ է, և մարդիկ սոսկալի կոպիտ են,- գրել է նա և ավելացրել:-  Այս փառատոնի մասին այլևս խոսել անգամ չեմ ուզում»:

Նրան արձագանքել են սոցցանցի բազմաթիվ բաժանորդներ: Այնուհետև Ցյանը մեկնել է Մարսել, որպեսզի Ֆրանսիայում հետագա կեցության համար անհրաժեշտ փաստաթղթերը վերցնի, և միայն այնտեղ են նրանից ներողություն խնդրել տեղի ունեցածի համար: Երբ Ցյանը վերադարձել է Կանն, նրանից ներողություն են խնդրել հյուրանոցի  և փառատոնի ղեկավարները: «Ահա թե ինչպես է չինական Weibo-ն ազդում մարդկանց վրա Չինաստանի սահմաններից դուրս»,- գրել է Ցյանը:

Ինչ վեաբերում է Chopard-ի զարդերին, հայտնի է միայն, որ համարից տարել են ամբողջ պահարանը: Ոստիկանները ենթադրում են, որ զարդերը գողացել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը, ուստի հիմա բոլորին հարցաքննում են:

Chopard ֆիրմայի զարդերի կողոպուտի մասին առաջին անգամ չէ, որ հաղորդում է հայտնվում ֆրանսիական մամուլում: 2009 թ. զինված գողը օրը ցերեկով մենակ Փարիզի ֆիրմային խանութից 8 մլն դոլար արժողությամբ զարդեր տարավ:

Gazeta.ru


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16