Ïðåìüåðà ôèëüìà «Ðèêêè» ðåæèññåðà Ô.Îçîíà ïðîøëà â Ìîñêâå66-րդ Կաննի փառատոնի ավարտին ևս մի աղմուկ բարձրացավ: «The Hollywood Reporter»-ին տված հարցազրույցում նշանավոր ռեժիսոր Ֆրանսուա Օզոնը, որի «Ընդամենը 17» կինոնկարը մասնակցում էր հիմնական մրցութային ծրագրին, հայտարարեց, որ «շատ կանայք երևակայում են, որ մարմնավաճառ կդառնան»:

«Ես կարծում եմ, որ կանայք իմ ֆիլմն ավելի լավ կհասկանան, քան տղամարդիկ: Շատ տղամարդիկ վախենում են նման անկեղծությունից, նրանք ասում են. «Տեր Աստված, այս ամենը կնոջ գլխո՞ւմ է»: Բայց կարծում եմ, որ կանայք հեշտ կհասկանան այդ աղջկան, քանի որ սուտ է, թե նման պատմությունը նվաստացնում է նրանց: Ես չեմ պնդում, թե նրանցից շատերը զբաղվում են դրանով, բայց սերը վաճառելու ցանկությունը կանանց սեքսուալ ֆանտազիաների մասն է»,- ասել է նա:

Այս հայտարարությունը, որ մեջբերեցին բազմաթիվ ֆրանսիական հրատարակություններ, ռեժիսորի հասցեին քննադատության ալիք բարձրացրեց, հիմնականում` քաղաքական գործիչների և կանանց հասարակական կազմակերպությունների կողմից:

Օզոնը ստիպված էր խոստովանել, որ իր խոսքերը «կցկտուր են եղել և ճիշտ չեն մեկնաբանվել»: Իբր ինքը խոսել է միայն իր նոր ֆիլմի հերոսուհիների մասին:

Նշենք, որ ֆիլմը պատմում է 17-ամյա աղջկա մասին, որ սեքսուալ ծառայություններ է մատուցում հյուրանոցների կենվորներին:Աղբյուրը` The Hollywood Reporter