51866ea0-c6ad-f17c-c6ad-f17376486044.photo.0Հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կար-Վայը ստացավ Ֆրանսիայի բարձրագույն մշակութային պարգևը` Արվեստների և գրականության առաջին աստիճանի շքանշան: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Արվեստների և գրականության շքանշանը երեք աստիճան ունի (հաջորդականությունը` վարից վեր) ասպետական, սպայական և կոմանդորական: Կար-Վայը դարձել է շքանշանի կոմանդոր: Կար-Վային շքանշան շնորհելու մասին մայիսի 5-ին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: