Հայտնի է արդեն Կաննի փառատոնի Cinefondation-ի մրցանակակիրը
66-րդ Կաննի կինոփառատոնի Cinefondation ուսանողական կարճապետրաժ ֆիլմերի մրցույթի առաջին մրցանակը ստացավ Չիկագոյի արվեստի դպրոցի (The School of the Art Institute of Chicago) ուսանողուհի Անահիտա Ժազվինիզադենի (Anahita Ghazvinizaden) «Ասեղը» ֆիլմը: Այդ մասին մայիսի 24-ի երեկոյան հայտնեց մրցույթի ժյուրիի նախագահ, նորզելանդացի գրող և ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը:
«Ասեղը» (needle-ը կարելի է թարգմանել նաև «վատ տրամադրություն») տևում է 21 րոպե: Սա պատմություն է Լիլիի մասին, որ որոշել է ծակել ականջները: Դա վեճի է հանգեցնում ծնողների հետ, որի պատճառով աղջկա ծրագրերը կարող են փոխվել: Մրցույթի ժյուրին գնահատել է հատկապես երիտասարդ դերասանների խաղը և դրամատուրգիան: Ըստ մրցույթի կանոնների` հիմա ամերիկացի ուսանողուհին պետք է լիամետրաժ ֆիլմ նկարի, որի պրեմիերան տեղի կունենա հաջորդ Կաննի կինոփառատոնում:
РИА Новости http://ria.ru/culture/20130524/939354070.html#ixzz2UGdeZt7U