937935624Այս տարվա Կաննի փառատոնը ավելի շատ դարձել է իրավապահ մարմինների, քան կինոգործիչների ուշադրության առական:

Կողոպուտների շարքը 66-րդ Կաննի փառատոնում շարունակվում է: Այս անգամ գողերի հարձակման է ենթարկվել այն առանձնատունը, որը վարձակալել են «Սի-այ-թի գրուփ» (CIT Group) և «Սիլվըր Փիքչըրս» (Silver Pictures) ընկերությունների ղեկավարները: Ինչպես հաղորդել է երեկ` մայիսի 22-ին, Կաննի ոստիկանությունը, մինչ առանձնատան վարձակալները մասնակցում էին փառատոնային միջոցառումներին, կողոպտիչները, ջարդելով տանիքը, սողոսկել են առանձնատուն:

Գողացել են թանկարժեք իրեր, այդ թվում` սեղանի համակարգիչներ և թանկարժեք զարդեր, ինչպես նաև` կանխիկ դրամ: «Մեզ թողել են միայն անձնագրերը և կրեդիտքարտերը»,- ասել է CIT Group-ի տնօրեն Քևին Հաննան:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  փառատոնի երրորդ օրը, ավելի ստույգ` մայիսի 16-ի, լույս 17-ի գիշերը, գողերը «Novotel» հյուրանոցի համարի պատից պոկեցին-տարան չհրկիզվող պահարանը` Chopard-ի 1,4 մլն դոլար արժողությամբ զարդերով: Հենց նույն օրը` մայիսի 17-ին փառատոնում պիտի ցուցադրվեր Սոֆի Կոպպոկայի «The Bling Ring» (կամ «Բարձրաշխարհիկ հասարակություն») ֆիլմը, որ պատմում է հայտնի մարդկանցից դիզայներական հագուստի և թանկարժեք իրերի կողոպուտի մասին: Ուստի ռուսական մամուլը շտապեց այդ կողոպուտն անվանել «Կողոպուտ ըստ սցենարի»: Իսկ փառատոնի 7-րդ օրը կողոպտեցին ամենախոշոր չինական կինոընկերության փոխնախագահին. դարձյալ հյուրանոցային համարից  տարան Չժան Ցյանի ամբողջ  ուղեբեռը:

Կաննի չորրորդ կողոպուտի զոհն է դարձել Սաուդյան Արաբիայի հյուրը: Գողացել են նրա «Ֆեռարի»  բացառիկ մոդելի մեքենան: Աշխարհում այդպիսի ընդամենը 6 մեքենա կա: Սակայն, ըստ երևույթին առևանգիչները գլուխ չեն հանել դրա կառավարումից:  Ջարդված մեքենան հայտնաբերել են մոտակա ճամփեզրի ջրատարում:

Ընդհանուր հաշվով այս տարվա Կաննի փառատոնում կատարվել է 4 խոշոր գողություն: Հանցագործների ավարն են դարձել հարուստ հյուրերի անձնական իրերը, փողը և թանկարժեք իրերը` մի քանի մլն արժողությամբ:

Այս նոր միջադեպերից հետո կարելի է ասել, որ կողոպուտները Կաննի փառատոնում ոչ միայն արվում են «սցենարով», այլև վերածվում են սերիալի:

Այսպես թե այնպես, քաղաքի իշխանությունները խստացրել են հսկողությունը Փառատոների պալատում: Մանրազնին ստուգում են յուրաքանչյուր ներս մտնողին: Ընդ որում, անվտանգության ծառայության աշխատակիցները սկսել են մարդկանցից վերցնել անգամ ջրով  կամ որևէ հեղուկով շշերը:


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16